Նեթանյահուն չեղարկել է այցը Ադրբեջան. Սիրիայում լուրջ ճգնաժա՞մ է սպասվում. Իրանական աղբյուր
Միջազգային
Իրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Նեթանյահուն չեղարկել է այցը Ադրբեջան. Սիրիայում լուրջ ճգնաժա՞մ է սպասվում:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեղարկել է Ադրբեջան կատարելիք իր ծրագրված այցը։ Ըստ առկա տեղեկությունների՝ Թուրքիան նախկինում հրաժարվել է բացել իր օդային տարածքը սիոնիստական ռեժիմի ղեկավարի ինքնաթիռի թռիչքի համար։
Սակայն ես կարծում եմ, որ իրական պատճառները կարող են ավելի խորը լինել. հորիզոնում հնարավոր է լայնածավալ սրացում Սիրիայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մոտ ապագայում Թել Ավիվի կողմից աջակցվող դրուզական խմբավորումները կարող են զինված բախման մեջ մտնել «Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման հետ։
Սա կարող է հանգեցնել որոշ տարածքների Սիրիայից փաստացի անջատմանը, մի գործընթաց, որը կարող է փոխել տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռությունը։
Թել Ավիվը չափազանց նյարդայնացած է Սիրիայում Թուրքիայի աճող նկրտումներից։ Իսրայելը, որը հավակնում է գերիշխող դերի երկրի հարավային շրջաններում՝ Քունեյտրայից մինչև Դարաա և Սուվեյդա, ձգտում է Թուրքիային դուրս մղել տարածաշրջանի քաղաքական և ռազմական դաշտից՝ թույլ չտալով նրան դերակատար լինել Սիրիայի ապագայի հետ կապված գործընթացներում։
Նեթանյահուի այցի չեղարկումը, հավանաբար, ուղղակիորեն կապված է այս միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հետ»։