Սերժ Սարգսյանը պատասխանում է Հայկական համալսարանի ունկնդիրների հարցերին (ուղիղ)
ՆերքաղաքականՎերջին ամիսներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018-ին իշխանություն հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, դա ուղղակի աբսուրդ է։ Այսօրվա ՀՀ կառավարիչը 2008-ից չի քաղաքականության մեջ: Այս մասին Հայկական համալսարանում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ժամանակին Փաշինյանին համաներմամբ ազատ արձակելու մասին հարցին:
«Համաներումը անձնական ակտ չէ, դրա համար էլ կոչվում է համաներում։ 2008-ից հետո Հայաստանում թշնամության պակաս չկար, հասարակությունը համերաշխ չէր։ Հասարակական համերաշխությունն ազգային անվտանգությունն ապահովող ամենակարևոր հանգամանքն է։ Համաներման ժամանակ չէինք ասելու՝ սա, սա, սա, բացի կոնկրետ մարդուց»,-նշել է երրորդ նախագահը։