Պուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է
Հասարակություն
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։
Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։ Ծնողների խոսքով՝ 10 տարվա պաշտոնավարման տնօրենին առանց հիմքերի են ազատել աշխատանքից։ Նա մայիսի 3-ին է փայլուն հանձնել իր քննությունն ու վերանշանակմանն էր սպասում։