Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.am
Պատահար
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Մեզ հասած տեղեկության համաձայն Երեւանում փորձ է արվել առեւանգել 1 տարեկան երեխայի։ Դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ- Զեյթունում։
Irakanum.am-ին պատմեցին, որ երեխան տան դինաց է եղել, երբ նրան է մոտեցել մոտ 50 տարեկան մի կին եւ փորձել է նրան առեւանգել։ Երեխայի մայրը նկատել է, գոռացել։ Ձայները լսել են հարեւանները եւ արագ մոտեցել, այդ կերպ կանխելով երեխայի առեւանգումը։