Պուտնիը «սասանել» է ԵՄ-ն․ Guardian
Միջազգային
ԵՄ-ում մտահոգված են, որ ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների հնարավոր թուլացումը և Հունգարիայի իշխանությունների դիրքորոշումը կարող են խախտել եվրոպական միասնությունը Մոսկվայի դեմ սահմանափակումներ մտցնելու հարցում: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Եթե ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուլացնելու ուղղությամբ, ԵՄ աղբյուրները մտավախություն ունեն, որ եվրոպական միասնությունը կարող է սասանել», - ասվում է նյութում:
Բացի այդ, Հունգարիան, որը պարբերաբար սպառնում է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը, կարող է վետո դնել ապագա սահմանափակումների վրա և դրանով իսկ խաթարել համաեվրոպական նախաձեռնությունը: Այս կապակցությամբ պաշտոնյաները ուղիներ են փնտրում Բուդապեշտից պատժամիջոցները «պաշտպանելու» համար։