Պ. Հայրիկյան. «Հրաժարվե՞լ հայերենից, կասեմ «Էշի քուռակ» ամո՛թ քեզ»
Արխիվ 16-20
Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները` կապված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան այն գրառման հետ, թե իբրեւ հայերենն աշխարհի ամենաղքատ լեզուներից մեկն է:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ անդրադառնալով Բագրատյանի գրառմանը, նկատեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի կարծիք արտահայտելու եւ կարծիք արտահայտողի վերաբերյալ յուրքանչյուր ոք կարող է իր վերաբերմունքն ունենալ. «Անկախ այն հանգամանքից, թե Հրանտ Բագրատյանը հայոց լեզվի եւ իր մասին ինչ կարծիք ունի, մի բան կասեմ` Բագրատյանն ասպարեզ է եկել շնորհիվ այն բանի, որ ինչ-որ մեկը նրան նշանակել է վարչապետ, նախարար: Այսինքն, եթե նա իր նախաձեռնությամբ ինչ-որ բան արած լիներ, այդ ժամանակ կարող էր խոսել: Նա երբեք ինքնուրույն չի եղել, նրան միշտ նշանակել են , փորձ չի ունեցել»,- նշեց Պ. Հայրիկյանը: Նրա բնորոշմամբ` Հայաստանը գեղեցիկ անուն է. «Ժամանակին առաջարկում էի Հայաստանն անվանակոչել Հայք, բայց այժմ Հայաստան անունն էլ ինչ չի խանգարում: Բագրատյանն համեմատություններ է կատարում հայերենի եւ այլ լեզուների միջեւ, դրանով ցույց տալով, որ այդքան էլ լավ չի տիրապետում հայերենին: Ամենի ինչի մասին պետք է իմանալ, հետո խոսել: Ոչ մի լեզու չի կարելի մեկ այլ լեզվի ստորադասել: Լավ, Բագրատյանի առաջարկն ու նպատակը ո՞րն է, բա ասում է գիտնական է: Ցանկացած գիտնական որեւէ բան քննադատելուց առաջ, ինչ-որ բան պետք է առաջարկի: Հիմա որ Բագրատյան ասում է հայերենն աղքատ լեզու է, դրանով ի՞նչ է առաջարկում: Հարստացնե՞լ հայերենը, կասեմ ուրախ եմ, հրաժարվե՞լ հայերենից, կասեմ «Էշի քուռակ» ամո՛թ քեզ: Առաջարկը պետք է երեւա, այն չեմ տեսում, ուղղակի կրակոց է: Բայց լավ է, սա օգնեց, որ մենք հասկանանք, որ հայերենով ապրող եւ այն գնահատող շատ մեծ մարդիկ կան»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ