Սերժ Թանկյանը մերժել է Նիկոլ Փաշինյանին. նա չի գա Հայաստան (տեսանյութ)
Արխիվ 16-20
Այս օրերին հաճախ էր շեշտվում եւ որոշ լրատվամիջոցներ էլ իբրեւ հավաստի տեղեկություններ էին տարածում, թե ամերիկահայ ռոք երաժիշտ, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի հիմադիր եւ մենակատար ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ վերջին օրերին հայրենիքում ստեղծված իրավիճակի համար գալիս է Հայաստան: Սակայն, Թանկյանն այսօր իր սոցիալական էջերով տեսաուղերձ է տարածել, որով փաստորեն հիմնավորապես բացառում է մոտակա շրջանում իր Հայաստան գալը. «Թվում է, թե Հայաստանում իմ ներկայության հարցը շատ բարդացնում է: Ներողություն եմ խնդրում դրա համար, չնայած ես իսկապես դրա հետ կապ չունեմ: Փողոց դուրս եկած երիտասարդները միակն են, որոնց վստահում եմ Հայաստանի ապագան»,- այսպես է մակագրել Թանկյանը տեսաուղեևձը եւ հավելել, որ այն նվիրված է Հայաստանի խաղաղ դիմադրությանը: Թանկյանը տեսաուղերձում մասնավորապես շեշտում է.«Շատ կուզեյի ձեզ հետ միանալ Հայաստանում քանի որ սիրտս եւ միտքս ձեզ հետ է, բայց մինչեւ հիմա չեմ կարողացել գալ կարեւոր պատճառներով, հուսամ՝ մոտ ժամանակներս կկարողանամ»:
Առավել մանրամասն՝ տեսանյությում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ