Շառլ Ազնավուրը եւս Հայաստան չի գա
Արխիվ 16-20
Այս օրերին հաճախ է տեղեկատվություն տարածվում, թե աշխարհահռչակ շանսոնիեյի, մեծն հայ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ պատրաստվում է Հայաստան գալ՝ վերջին օրերին հայրենիքում ստեղծված անկանոն իրավիճակի համար:
Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց պարզել, որ այս օրերին աշխարհահռչակ շանսոնիեյի ծրագրերն այլ են, նա համերգային շրջագայությունների մեջ է: Երեկ Շառլ Ազնավուրը համերգային ծրագրով եղել է Իսպանիայի մայրաքաղաք Բարսելոնայում: Իսկ արդեն ապրիլի 25-ին Ազնավուրը կլինի Սանկտ-Պետերբուրգում:
Այս ամենից հետեւություն, որ տարածված լուրերն ինքնաբուխ են:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ