«Կոչ աշխարհի հայությանը՝ վերադառնալ Հայրենիք ու շենացնել մեր երկիրը». (Պրեմիերա)
Արխիվ 16-20
Երգիչ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ երեկ տեղեկացրել էր, որ ձայնագրել է զուգերգ ու նկարահանել տեսահոլովակ՝ լեգենդար երգչուհի ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ հետ: Այսօր արդեն երգիչը սպասված տեսահոլովակը հանձնել է հանրության դատին եւ նշել. «Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը, որը զուգերգ է հրաշալի երգչուհի Ռոզի Արմենի հետ եւ նկարահանվել է «Օտարություն» երգի հիման վրա: Երգը պատահական ընտրված չէ, այն ունի մեծ խորհուրդ եւ կոչ աշխարհի հայությանը վերադառնալ Հայրենիք ու շենացնել մեր երկիրը»:
Ի դեպ, Սեւակ Ամրոյանը նաեւ հավելել է, որ տեսահոլովակում նկարահանվել են մարդիկ տարբեր սերունդներից, ովքեր արդեն վերադարձել եւ ապրում են Հայաստանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ