Այրվել է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար. հրդեհ Հաղթանակ թաղամասում
Արխիվ 16-20
Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 48 փրկարար և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Հրդեհի վայրում հերթապահություն է իրականցնում մեկ մարտական հաշվարկ: