Երևանի Հաղթանակ թաղամասում, արդեն 5-րդ օրն է, հրդեհը չի մարում. աշխատանքներին մասնակցում են 17 հրշեջ-փրկարար, 3 ջրատար և 1 տրակտոր
Արխիվ 16-20
Հուլիսի 28-ին առավոտից փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից մեկ տրակտոր:
Հրշեջ-փրկարարները 2000 խմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 3 ջրատար և 1 տրակտոր:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: