ԱՄՆ-ում հիվանդանոցի նույն բաժանմունքի 16 բուժքույր միաժամանակ հղիացել է
Արխիվ 16-20
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում միաժամանակ հղիացել է hիվանդանոցներից մեկի նույն բաժանմունքում աշխատող 16 բուժքույր, հայտնում է CNN-ը՝ մանրամասնելով, որ խոսքն ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասին է։
Բուժքույրերից մեկը պատմել է, որ իրենց միաժամանակյա հղիությունը նախապես ծրագրված չի եղել ու պարզապես համընկնում է։
Մինչդեռ հիվանդանոցի տնօրինությունից հայտնել են, որ արդեն նախապատրաստվում են բուժքույրերի սուր պակասին։
Հայտնի է, որ բուժքույրերը ֆիզարձակուրդ են գնալու աշնանից մինչ ձմեռ։