Դեն Բիլզերյանին ուղեկցող գեղեցկուհին լուսանկար է հրապարակել հայ պատգամավորի հետ
Արխիվ 16-20
Պոկերի արքա, իր սկանդալային լուսանկարներով ու գործունեությամբ համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ միլիոնատեր ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԸ Հայաստանում է: Եվ թեպետ այցը մասնավոր է, եւ պաշտոնական որեւէ հանդիպում չի նախատեսվում, սակայն Դենն, այնուամենայնիվ, հանդիպել է ԱԺ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ՝ նրա անվան հետ կապվող «Փարվանա» ռեստորանում: Համենայնդեպս, այդ մասին է վկայում այն, որ Դ. Բիլզերյանի հետ Երեւան ժամանած գեղեցկուհին՝ Սուելին Մեդերեոսը, լուսանկար է հրապարակել Ս. Ալեքսանյանի հետ:
«Գառան խորոված, թոնրի գաթա ու հայկական լավաշ. ահա թե ինչ է ցանկացել ուտել Դենը ռեստորանում», - գրում է բլոգեր Կամո Թովմասյանն ու մի քանի լուսանկար ներկայացնում Բիլզերյանների երեւանյան երեկոյից: