Marca. Մեսին՝ տարվա լավագույն խաղացող
Արխիվ 16-20
Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը ներկայացրել է 2018թ. լավագույն ֆուտբոլիստների դասակարգման սեփական վարկածը: Առաջին տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
«Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկրորդն է:
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը:
Ամռանը Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդ տեղում է:
Լավագույն տասնյակում են նաեւ Կիլիան Մբապեն (ՊՍԺ, Ֆրանսիա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս), Էդեն Ազարը («Չելսի», Բելգիա), Ռաֆայել Վարանը («Ռեալ», Ֆրանսիա), Հարի Քեյնը («Տոտենհեմ», Անգլիա) եւ Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», Բելգիա):