Ինչ փուլում է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը. մեկնաբանում է Ղազախստանի դեսպանը
Արխիվ 16-20
«Ազդակ» լրագրողական ակումբում ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ հանդիպեց «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրակազմի հետ: Հանդիպման ժամանակ պարոն դեսպանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին, այդ թվում նաեւ անդրադարձավ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման խնդրին, որի շուրջ ՀԱՊԿ անդամ երկրները նախորդ տարի այդպես էլ չեկան համաձայնության, իսկ այս տարի դեռեւս որեւէ քննարկման մասին չի բարձրաձայնվում:
- Որքանով տեղյակ եմ, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները մնացել են նույնը: Մեր նախագահը ելույթ է ունեցել եւ լրագրողների առաջ բավական անկեղծ ամբողջովին նկարագրել է իրավիճակը: Թե երբ այդ հարցը վերջնականապես կորոշվի, չեմ կարող ասել, որովհետեւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունն անմիջականորեն այդ հարցով չի զբաղվում: Դրա համար կան ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, որոնք գտնվում են Մոսկվայում, որտեղ ՀԱՊԿ քարտուղարությունն է տեղակայված: Այնտեղ անդամ երկրների դեսպանները գումարում են մշտական ժողովներ, եւ մեր ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով: Եվ քանի որ այս հարցում մենք արդեն որոշում ընդունել ենք, ես որքան գիտեմ՝ մյուս երկրները եւս, դրա ամար այս հարցը, երեւի թե, ավելի շատ պետք է հասցեագրված լինի ոչ թե ինձ, այլ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Դեսպանի հետ հանդիպման մանրամասներին ծանոթացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարում: