ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումների մասին
Արխիվ 16-20
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԸ «Ազդակ» լրագրողական ակումբում հանդիպեց «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրակազմի հետ: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նաեւ Արցախյան հիմնախնդրի շուրջ ակտիվացող վերջին զարգացումներին:
- Ինձ ճիշտ հասկացեք, ես քաղաքագետ կամ փորձագետ չեմ եւ հիմա մտքեր արտահայտել այն մասին, թե ինչպես կարող է իրավիճակը փոխվել, չեմ պատրաստվում: Կարծում եմ՝ այս հարցին ոչ թե ես, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը պետք է պատասխանեն եւ այն երկրները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներ են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Անկեղծորեն ասում եմ, որ իրենք ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան ես, որովհետեւ Ղազախստանը հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասնակից չէ: Ես միայն կարող եմ բարձրաձայնել Ղազախստանի դիրքորշման մասին: Մենք մշտապես ողջունել ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է նպաստել առաջին հերթին նրան, որ որեւէ ռազմական բախումներ չվերսկսվեն եւ երկրորդ՝ կարգավորմանն ամբողջությամբ, որը կլինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի շահերը հաշվի առնելով: Մենք հիմա ընդամենը հետեւում ենք, թե ինչ է տեղի ունենում բանակցային հարթակում: Եվ հիմա ինչ-որ վարկածներ առաջ քաշել, իմ կողմից ոչ պրոֆեսիոնալ կլինի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Դեսպանի հետ հանդիպման մանրամասներին ծանոթացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարում: