Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները Երեւանը երգում է սիրո մասին 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը

Չփորձե՛ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով՝ ինքնահաստատվեք. Վազգեն Եղիազարյան

Արխիվ 16-20

Երեկ Նուբարաշեն ՔԿՀ-ում 44-օրյա հացադուլից հետո մահացած, HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի որդին՝ Վազգեն Եղիազարյանը  Facebook-ի իր էջում գրում է.

«Իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ընկերներ,ծանոթներ ու անծանոթներ, ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել Ձեզ, որ կյանքիս ամենադժվարին պահին դուք մեր կողքին եք ու ուժ եք տալիս, կիսում եք իմ ընտանիքի վիշտն ու դժբախտությունը, իմացե՜ք առանց ձեր աջակցության ես ուղղակի չէի դիմանա...
Հորս վերջին անգամ տեսել էի դեկտեմբերի 5֊ին՝ դատարանում, երբ որոշվեց նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանմամ միջոց կիրառելու և նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին։ Հանդիպել ենք մի քանի րոպե ու ամբողջ այդ ժամանակահատվածում խնդրում էի, որ նա դադարեցնի (այն ժամանակ դեռ 2 օր տևող) հացադուլը, վստահ էի որ այդքան փորձությունների միջով անցած մարդու համար սա հերթական դժվարությունն էր, որը նա կհաղթահարի այնպես՝ինչպես միշտ էր արել, բայց...
Ուզում եմ անդրադառնամ մի խնդրի, որի մասին դժվար խոսեի եթե այդքան չանցներ բարոյականության սահմանները.
Հարգելի ԱԺ պատգամավորներ և ոչ միայն (անուններ չեմ նշում, կարդալով այս տողերը դուք միանգամից կհասկանաք, որ խոսքը հենց Ձեր մասին է), իսկ դուք հիշում ե՞ք, որ ես կամ իմ հոր հարազատ մարդիկ դիմում էին Ձեզ, որպեսզի դուք տրամադրեիք անձնական երաշխավորություն, որը դատարանի համար ավելի համոզիչ կլիներ, որ Մ.Եղիազարյանը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և առաջին իսկ կանչի դեպքում կներկայանա և չի խոչընդոտի նախաքնության ընթացքին։ Միգուցե հասկանալով, որ նրա մասնակցությամբ քրեական գործի մութ անկյուններում թաքնված է քաղաքական ենթատեքստ մտածեցիք, որ ավելի լավ է շառից փորձանքից հեռու լինենք, իսկ այսօր հրապարակային կոչեր եք անում ու պահանջում, որպեսզի բոլոր անտարբեր ու անգործություն դրսևորած անձիք պատասխանատվության ենթարկվեն։ Չփորձե՜ք հորս մահվան հանգամանքն օգտագործելով ինքնահաստատվեք կամ Ձեր վարկանիշը բարձրացնեք, բոլորիդ «սրտացավության» աստիճանը վաղուց արդեն տեսել ենք... 
Հարգելի՜ Նաիրա Զոհրաբյան ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ձեզ, Ձեր վերաբերմունքի (խոսքը միայն երաշխավորության մասին չէ), բարձրացրած հարցերի, ինչպես նաև Ձեր պատրաստակամության համար։
Իմացե՜ք, որ իմ ընտանիքի հարգանքը Ձեր հանդեպ երբեք չի դադարի, անկախ ամեն ինչից։ 
Շնորհակալ եմ նաև պատգամավոր Սերգեյ Բագրատյանից, ով պապայի հետ շփվելով ընդամենը 15 րոպե հասկացել էր, որ նա այն մարդը չէ, որին պետք է մեկուսացնել հասարակությունից։

Նիկոլ Փաշինյան, թե ինչքանով էր Ձեր միջամտությունը առկա տվյալ քրեական գործում երևի թե այդպես էլ չի իմացվի, սակայն եթե դուք շարժվել եք «ինչ էլ որ լինի մեկա էս մարդուն պետքա « դուխով» փակել» կարգախոսով ապա ցանկանում եմ, որպեսզի Ձեր կինն ու որդին իրենց սեփական մաշկի վրա զգան ու կրեն այն բոլոր ապրումներն ու տանջանքները, որոնց միջով որ անցել ենք ես, մայրս ու եղբայրս։

Հիշե՜ք, կամակատարներն ենթարկվում են ոչ թե Ձեր անձին՝ այլ պաշտոնին , աթոռին, իսկ այդ աթոռը այսօր ձեռքդ է, իսկ վաղը...»

 






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top