Femen-ի կիսամերկ ակտիվիստուհիները «շաբաթօրյակ» են անցկացրել կարմիր լապտերների փողոցում
Արխիվ 16-20
Femen-ի կիսամերկ ակտիվիստուհիները մարտի 8-ին ակցիա են իրականացրել «կարմիր լապտերների փողոցում»՝ Համբուրգի Գեբերտշտրասե շրջանում։ Դրանով նրանք ցանկացել են դատապարտել «կանանց սեռական շահագործումը, մարդկանց վաճառքը և սեռական բռնությունը, որի թաքնված է սեքս ինդուստրիայի դարպասների և դռների հետևում»։ Այս մասին ասվում է կազմակերպության Facebook-յան էջում։
Գեբերտշտրասեն հայտնի է նրանով, որ դրա տան պատուհաններին կիսամերկ մարմնավաճառներ են ստում, որոնք զրուցում են տղամարդ անցորդների հետ։
Ակցիայի շրջանակում Femen-ի ակտիվիստուհիները կոտրել են մետաղե դարպասը, որը պատնեշ և պաշտպանիչ էկրան է։ Այն խոչընդոտում է այդ փողոցներին 18 տարեկանից ցածր տղաների և աղջիկների հասանելիությունը։