ՀԱՅԻ ԵՐԴՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ (Տեսանյութ)
Արխիվ 16-20
– Երդվի՛ր,
Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը,
Հուրն անմար հուշի չես թողնի հանգչի:
– Երդվո՛ւմ եմ…
– Երդվի՛ր,
Որ ալ արյանդ վերջին կաթիլը
Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի:
– Երդվո՛ւմ եմ…
– Երդվի՛ր,
Որ մինչ հայրերիդ հողն ազատելը,
Հանգիստ ու դադար դու չես ճանաչի:
– Երդվո՛ւմ եմ…
– Երդվի՛ր,
Որ հզոր երկիր նորից կերտելը,
Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի:
– Երդվո՛ւմ եմ…
– Երդվի՛ր,
Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը,
Պահպանելն արթուն լույսն է քո աչի:
– Երդվո՛ւմ եմ…
-Երդվի՛ր,
Որ նոր սերնդիդ Արի կրթելը,
Մեծացնելն անթույն ձևն է քո աճի:
– Երդվո՛ւմ եմ…
– Երդվի՛ր…
– Երդվո՛ւմ եմ
Արևով արյան, որ տե՛րն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:
– Երդվո՛ւմ ենք…
Արսեն Համբարյան