ՉԼ.«Լիվերպուլը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասն ու նվաճեց եզրափակչի ուղեգիր.Տեսանյութ
Արխիվ 16-20
«Լիվերպուլը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասն ու երկրորդ տարին անընդմեջ կմասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչին։ Հիշեցնենք, որ կատալոնացիներն առաջին խաղում երեք անպատասխան գնդակ էին ուղարկել անգլիական ակումբի դարպասը:
Լիվերպուլ- Բարսելոնա` 4:0 (4:3)
1 - 0 Դիվոկ Օրիգի - 7`
2 - 0 Ջորջինյո Վեյնալդում - 54`
3 - 0 Ջորջինյո Վեյնալդում - 56`
4 - 0 Դիվոկ Օրիգի - 79`
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը կմրցի «Տոտենհեմ» – «Այաքս» զույգի հաղթողի հետ։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ մայիսի 8-ին։ Հոլանդական թիմը Լոնդոնում կայացած առաջին մրցավեճում առավելության է հասել 1-0 հաշվով։