Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը․ ուղիղ
Արխիվ 16-20
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին պատրաստվում են մեծ քայլերթ իրականացնել Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։
Քայլերթը մեկնարկում է Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։
Կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ քայլերթի նպատակն է՝
-Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին,
-Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին,
-Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումն Ամուլսարի պաշտպանության հարցում։
Տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ ակնկալում են բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունն Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։