Մանդարինի կեղեւի թաքնված ուժը
Արխիվ 16-20
Գրեթե բոլորը մանդարին ուտելիս կեղեւը դեն են նետում, մինչդեռ պարզվում է, որ այն ունի շատ օգտակար հատկություններ: Մանդարինի կեղեւը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ եւ այլ օգտակար նյութեր, ավելին՝ այն բուժում է մի շարք հիվանդություններ: Եվ հենց դրա համար էլ, պարզապես, անթույլատրելի է դեն նետել այս §հարստությունը¦:
1. ԴԻԶԲԱԿՏԵՐԻՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
Մանդարինի չորացրած կեղեւներն աղալ եւ այն օգտագործել կաթնաշոռի, ապուրների եւ այլ ուտեստների մեջ՝ մեկ բաժնի համար 1 թ/գդ չափաբաժնով:
2. ԲՐՈՆԽԻՏԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
1,5 բաժակ եռացած ջրի մեջ լցնել 2 ճ/գդ չորացրած, աղացած մանդարինի կեղեւ: Այն եփել 5 րոպե՝ թույլ կրակի վրա, ապա պահել 1 ժամ փակ վիճակում: Օգտագործել օրը 2-3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ՝ 0,5 բաժակ չափաբաժնով՝ տաք վիճակում:
3. ՉՈՐ ՀԱԶԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
2 ճ/գ չորացած, աղացած մանդարինի կեղեւները լցնել 1 բաժակ օղու մեջ: Պահել մեկ շաբաթ մութ տեղում, ապա քամել եւ խմել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ՝ 1 սուրճի բաժակ ջրի մեջ լցնելով 20 կաթիլ:
4. ԳՐԻՊԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
Մրսածության, գրիպի, չոր հազի դեպքում 1 ճ/գդ չորացած, աղացած մանդարինի կեղեւները լցնել թեյնիկի մեջ, եռացնել եւ շնչել գոլորշին՝ 10-12 րոպե: Ինգալացիայից հետո խորհուրդ է տրվում գոնե 1 ժամ դուրս չգալ տանից:
5. ՈՏՔԻ ԵՂՈՒՆԳՆԵՐԻ ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
Ոտքի եղունգներին տրորել մանդարինի թարմ կեղեւներ՝ օրը 2 անգամ:
6. ՆՅԱՐԴԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ
Նյարդերի բուժման, հոգնածության, սթրեսների բուժման համար մանդարինի կեղեւը մանր կտրատել, լցնել 10 X 7 սմ-անոց բամբակյա տոպրակի մեջ, ապա այն պահել պոլիէթիլենային տոպրակում: Օգտագործելու ժամանակ տոպրակի բերանը բացել եւ շնչել այդ բույրը 15 րոպե:
7. ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Անքնության, նյարդերի լարվածության, բարձր ճնշման, սրտխփոցների դեպքում 3 լիտր եռման ջրի մեջ լցնել 1 բաժակ թարմ, կտրատված մանդարինի կեղեւներ, ապա այն շարունակել եռացնել: Ապա վերցնել կրակից, 1 ժամ պահել փակ վիճակում, այնուհետեւ քամել եւ այդ քամած թուրմով օրը մեջ տաք լոգանք ընդունել՝ քնելուց 1 ժամ առաջ: