ՏՄՊՊՀ-Ի ՎԱՐՈՒՅԹԸ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻ» ԳՈՐԾՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 16-20
«Իրավունքի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) արձագանքել է մեր հրապարակումներից մեկին: Այդ կառույցից մեզ մասնավորապես հայտնել էին, որ արձագանքելով «Իրավունքում» տեղ գտած «ՍԱՊԾ-ն «Աշտարակ կաթին» թույլ է տվել օրենք խախտել եւ անբարեխիղճ մրցակցություն ցուցաբերել» հրապարակմանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Պարգեւ» ՍՊԸ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: Ի՞նչ փուլում է վարչական վարույթը, փորձեցինք հետաքրքրվել ՏՄՊՊՀ լրատվության պատասխանատու Անի Սմբատյանից, ով մասնավորապես ասաց. «Կատարվում է ամբողջական մանրամասն ուսումնասիրություն, արդյունքների մասին մենք կտեղեկացնենք, երբ ունենանք հստակ եւ փաստարկված պատկեր»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ