«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՆՈՐ ՕՐԵՆՔԻՆ
Արխիվ 16-20
Այսպես կոչված` գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում: Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու: «Չար լեզուները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո: Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկեն միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի: Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, եւ վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ