Շանթ Սարգսյանը` աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը` երրորդ մրցանակակիր. Շախմատի Մ20 ԱԱ
Արխիվ 16-20
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ` Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը:
Վերջին տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Հաղթանակից հետո Շանթը վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Արամ Հակոբյանը 8 միավորով ճանաչվել է երրորդը: Իրենց հնարավորությունների համեմատ վատ ելույթ չեն ունեցել նաև մեր մյուս 2 շախմատիստները: Մարիամ Ավետիսյանը 11 հնարավորից վաստակել է 6,5, իսկ Արթուր Դավթյանը՝ 6 միավոր:
Հիշեցնենք, որ վերջերս Շանթ Սարգսյանը դարձել էր Աշխարհի փոխչեմպիոն նաև մինչև 18 տարեկանների առաջնությունում: