Կիեւում ընթանում է քայլերթ ի պաշտպանություն մարիխուանայի լեգալացման
Արխիվ 16-20
Կիեւում շաբաթ՝ հոկտեմբերի 25-ին, տեղի է ունենում քայլերթ մարիխուանայի լեգալացման օգտին, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն։
Հեռուստաալիքի թղթակցի խոսքով՝ մոտ հիսուն մարդ հավաքվել է կառավարության շենքի մոտ։ Այստեղից կազմակերպված շարասյունով ակցիայի մասնակիցները կգնան դեպի Գերագույն ռադա եւ նախագահի գրասենյակ
«Այս ամենը՝ նրա համար, որպեսզի իշխանությունների ուշադրությունը հրավիրվի բժշկական կանեփի լեգալացման վրա։ Օրինագծերն արդեն գրանցվել են Ռադայում, բայց, ասում են ակտիվիստները, դրանք չեն դիտարկում այն պատճառով, որ իշխանությունում ոմանք հետաքրքրված են թմրանյութերի շրջանառության սեւ եկամուտներով»,- ասել է թղթակիցը։
Տեղում աշխատում են իրավապահները, նրանք կերաշխավորեն կարգուկանոնը թե՛ ակցիայի, թե՛ երթի ժամանակ։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Գերագույն ռադայում գրանցվեց օրինագիծ, որը կարգավորում է կանեփի կիրառումը բժշկության մեջ եւ գիտական հետազոտություններում։