Iravunk.com | Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում
ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Զախարովան զգուշացրել է Լոնդոնին Հերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ Ինձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբ ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters. «Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը

Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում

Արխիվ 16-20

Դի-Փի-Սի» (DPC.Dental Plastic clinic) կլինիկան էսթետիկ, պլաստիկ, լազերային, անոթային վիրաբուժական և ստոմատոլոգիական բարձրակարգ ծառայություններ մատուցող կլինիկա է, որը վերազինված է ամերիկյան և եվրոպական նորագույն սարքավորումներով և մեծ փորձ ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող առաջատար մասնագետներով։ Այս կենտրոնն առաջիններից էր, որ սկսեց կատարել լազերային միջամտություններ՝ Երևան բերելով էսթետիկ պլաստիկ վիրաբուժական համաշխարհային առաջատար փորձը։ Պլաստիկ վիրահատության առանձնահատկությունների ևԴի-Փի-Սի» կլինիկայի առանձնահատկությունների մասին պատմում է կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։



DPC- այստեղ բացահայում ու ընդգծում են գեղեցիկը
Ուկրաինայի Վինիցիա քաղաքում Պիրագովի անվան ինստիտուտը 2004 թ ավարտելուց հետո։ Ռենե Բաբումյանը տեղափոխվել է Հայաստան և 2009 թ, հիմնադրել «ԴիՓիՍի» կլինիկան։ «Ամբողջ աշխարհում կա այդ միտումը առանձնացնել պլաստիկ վիրահատական ծառայությունները ընդհանուր հիվանդանոցային բաժանմունքներից։ Ճիշտ չէ էսթետիկ վիրահատություններն անցկացնել մի շենքում, որտեղ միևնույն ժամանակ կատարվում են անհետաձգելի, բարդ վիրահատություններ, տարբեր ծանր պաթոլոգիաների բուժում։ Առանձին կլինիկան, որը կենտրոնացած է գեղեցիկի արարման վրա, ավելի տրամադրող է պացիենտի համար ու հոգեբանորեն չի ճնշում»։


Պլաստիկ և էսթետիկ վիրահատությունները մեր օրերում ավելի լայն տարածում են ստանում։ Ժամանակակից հասարակությունում կարծրատիպերն աստիճանաբար պակասում են, իսկ ազատությունը՝ ավելանում։ Մարդիկ ավելի ազատ ու անկաշկանդ են իրենց որոշումներում։ Ու հավանաբար հենց այդ է պատճառը, որ նրանք ավելի հաճախ են սկսել դիմել պլաստիկ վիրաբույժների։ Եվ ինչպես կանխատեսում են փորձագետները, իրենց արտաքինում ինչ-որ բան փոխել ցանկացողների թիվը ապագայում էլ միայն անընդհատ աճելու է։ Կլինիկայի ղեկավար, պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը այդ աճը բացատրվում է նրանով, որ մարդիկ սկսել են հետևել իրենց արտաքինին։ Կանայք ձգտում են ավելի հմայիչ լինել, պահպանել իրենց երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Բժիշկը նաև նշում է, որ «Դի-Փի-Սի» կլինիկա դիմողների մեջ, ըստ վիճակագրական տվյալների, հատկապես վերջին 2-3 տարվա մեջ մեծացել է նաև տղամարդկանց թիվը «Ճիշտ է՝ նրանք հիմնականում դիմում են միջնապատի շտկման համար, բայց այն հաճախ ուղեկցվում է քթի պլաստիկայով։ Պլաստիկ վիրահատության դիմելը անպատվաբեր չէ, անպատվաբեր է դժվար շնչելն ու առողջությունը վնասելը»։ «Դի-Փի-Սի» կլինիկայում քթի պլաստիկայից հետո ամենապահանջված պլաստիկ վիրահատություններն են բլեֆարոպլաստիկան՝ կոպերի պլաստիկան , օտոպլաստիկան՝ ականջների պլաստիկան, աբդոմինոպլաստիկան (որովայնի ավելորդ ճարպի և մաշկի հեռացում), մամոպլաստիկան (կրծքերի մեծացում և փոքրացում ) ։ Ականջների տարբեր դեֆորմացիաների շտկման համար դիմում են հիմնականում երիտասարդները, իսկ բլեֆարոպլաստիկայի՝ կախված կնճռոտ կոպերի շտկման համար հիմնականում դիմում են տարիքով կանայք «Պետք չէ քննադատել այն կնոջը, որը համարձակվել է ըմբոստանալ տարիքի ու ժամանակի դեմ՝ դիմել պլաստիկ վիրահատության,-ասում է Ռենե Բաբումյանը-։ Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, երկար ու երջանիկ կյանքի իրավունք ունի»։


Բժշկին պացիենտն է ընտրում, իսկ պացիենտն այսօր և՛ ավելի տեղեկացված է, և՛ ավելի պահանջկոտ։ Բժիշկ ընտրելիս պացիենտը հավաքում է կարծիքներ, առաջնորդվում է բժշկի փորձառությամբ ու անցած ճանապարհով։ Ռենե Բաբումյանն այդ հարուստ փորձը զուգակցել է շարունակական վերապատրաստումների հետ։ Այդ վերապատրաստումների արդյունքում են կլինիկայում ներդրվել նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները՝ ցանկացած վիրահատական միջամտություն դարձնելով առավել արդյունավետ ու մինիմալ տրավմատիկ։ «ԴիՓիՍի» կլինիկան առաջինն էր, որ 10 տարի առաջ սկսեց լազերային, էսթետիկ ու կոսմետոլոգիական միջամտություններ անել։
Մանրակրկիտ կոնսուլտացիան հաջող վիրահատության հիմքն է


Յուրաքանչյուր բժշկի պարտականությունն է ճիշտ ու մանրակրկիտ տեղեկատվություն հասցնել պացիենտին, երկար ժամանակ հատկացնել խորհրդատվությանը։ Պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը երբեք չի անտեսում այս փուլը, պացիենտին մանրամասն ներկայացնում է վիրահատության մանրամասներն ու բարդությունները, ակնկալվող արդյունքը։ Խորհրդատվությունն օգնում է բժշկին ավելի ճշգրիտ պատկերացում կազմել պացիենտի ու նրա սպասելիքների մասին, իսկ պացիենտի մեջ վստահություն է ստեղծում բժշկի հանդեպ։ «Բժշկի հանդեպ վստահությունը պացիենտը սովորաբար ձևավորում է հենց կոնսուլտացիայի ընթացքում։ Պացիենտը լիարժեք պատկերացում է ստանում վիրահատական միջամտության մասին, հոգեբանորեն ավելի լավ պատրաստվում, հաղթահարել ներքին վախերն ու կասկածները։ Երբ կոնսուլտացիայից հետո ծանոթացնում եմ նաև կլինիկայի վիրահատարանի հնարավորություններին, այդ վստահությունը կրկնապատկվում է։ Իրականացնել մանրամասն կոնսուլտացիա, զննել, հետազոտել, յուրաքանչյուրի համար ընտրել վիրահատական անհատական տակտիկա, որ յուրաքանչյուր կոնկրետ դեմքի վրա ստանաս ոչ միայն գեղեցիկ, այլև բնականին մոտ արդյունք»,-ասում է բժիշկ Բաբումյանը։
Պլաստիկ վիրաբուժությունն ու հոգեբանությունը


Կա տարածված թյուր կարծիք, թե պլաստիկ վիրահատությունները առաջացնում են կապվածություն։ Պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ կինն իր համար հորինում է իդեալական արտաքինով մի կերպար։ Ձգտելով նմանվել այդ իդեալին՝ նա կորցնում է իրականության հետ կապը և անընդհատ ուզում ինչ-որ բան փոխել իր արտաքինում։ Պլաստիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանն այստեղ կարևորում է մասնագետի դերը. պետք է ժամանակին կանխի ու բացատրի հնարավոր բացասական հետևանքները։ Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժը երբեք չի շտապի վիրահատել մեկին, ով ուզում է ստանալ կոնկրետ ձևի քիթ կոնկրետ որևէ հայտնի արտիստի կամ իր համար իդեալ հանդիսացողի նման։ Նա չի զլանա բացատրել, որ իր դեմքի անատոմիական տվյալները դա թույլ չեն տալիս։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը իր պրակտիկայում հիշում է դեպքեր, երբ հրաժարվել է վիրահատությունից, որովհետև պացիենտը այդպես էլ չի գիտակցել, որ իր ցանկության ի կատար ածումն անհնար է, իսկ ասել, թե հնարավոր է՝ հակադրվում է բժշկական էթիկային։


Պլաստիկ վիրահատությունը կարող է բարձրացնել կնոջ ինքնագնահատականը, նրան դարձնել ավելի վստահ և դրանով բարելավել կյանքի որակը։ Բայց պլաստիկ վիրահատությունը կյանքի անհաջողությունների ու ձախորդությունների լուծում ու երջանկության աղբյուր չէ, ու չպետք է լուսավոր ապագայի հետ կապված բոլոր սպասումները կապել վիրահատության հետ։ Բժիշկը խորհրդատվության ընթացքում պետք է այնպես անի, որ պացիենտները ավելի ռեալ պատկերացում ձեռք բերեն վիրահատության ու իրենց հետագա քայլերի մասին։


Պլաստիկ վիրաբուժությունն առնչակից է հոգեբանության հետ հաճախ պլաստիկ վիրահատությունն օգնում է մարդկանց ազատվել անլիարժեքության հոգեբանական բարդույթից։ Ռենե Բաբումյանի պրակտիկայում եղել եննաև բազմաթիվ նման դեպքեր։ Բավական նուրբ սահման է անցնում պլաստիկ վիրաբուժության ու հոգեբանության միջև։ «ԴիՓիՍի» կլինիկայի վիրաբույժ Ռենե Բաբումյանը նաև այս պատճառով է մեծապես կարևորում է պացիենտի հետ խորհրդատվության փուլը, որովհետև հենց այդ ժամանակ են դրվում բժշկի ու պացիենտի փոխգործակցության հիմքերը։
Անհատական մոտեցում և անհատական վիրահատական միջամտություն յուրաքանչյուր պացիենտի համար
Պլաստիկ վիրահատություններով զբաղվող կլինիկան միօրինակ դեմքերի գործարան չէ։ Այստեղ զբաղվում են անհատական, յուրաքանչյուր դեմքին ու նրա կառուցվածքին համապատասխան գեղեցկության ընդգծմամբ։ Բացի այդ, չէ՞ որ աշխարհում նմանատիպ դեմքեր աշխարհում չկան յուրաքանչյուր դեմք առանձնահատուկ է՝ բնությունից տրված աչքերի, ճակատի, ականջի, քթի, ատամների, ծնոտի տարբեր համադրություններով։ Հետևաբար նաև չկան նմանատիպ պլաստիկ վիրահատական միջամտություններ։ «ԴիՓիՍի» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը վիրահատությունից առաջ հաշվի է առնում յուրաքանչյուր պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը։ Միայն համահունչ արդյունքի պատկերն ուրվագծելուց հետո է բժիշկը ձեռնարկում վիրահատությունը «Պլաստիկ վիրաբույժը պետք է հաշվի առնի պացիենտի դեմքի բոլոր պարամետրերը, մշտապես ուսումնասիրի ու կիրառի անհատական տակտիկա և տեխնիկա։ Բայց այդ անհատական մոտեցումը բժիշկը կարողանում է մշակել տարիների փորձի հետ, ընտրել ավելի ճկուն մեթոդներ և դրանք կիրառել ավելի վստահորեն»։


Պլաստիկ վիրաբուժությունում տակտիկան մեկն է, իսկ այդ տակտիկայում մոտեցումներն ու յուրաքանչյուր վիրահատվողի դեմքի կառուցվածքին համապատասխան միջամտություն կատարելն արդեն բժշկի փորձի ու հմտության մեջ է։ Ռենե Բաբումյանը տարիների փորձ ունեցող, արտերկրում վերապարաստված պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ է։ Պլաստիկ վիրաբույժը վիրահատական ձեռագիր չպետք է ունենա, համոզված է պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ Ռենե Բաբումյանը։ Հենց դրանով է հետաքրքիր պլաստիկ վիրաբույժի աշխատանքը ամեն անգամ նա կատարում է ինքնատիպ վիրահատական միջամտություն։ «Պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժի համար չկան տգեղ դեմքեր։ Այո՛, ամբողջ աշխարհում ապրող մոտ 7 միլիարդ մարդու մեջ նա չի տեսնի տգեղ դեմք, նա կտեսնի շտկելու խնդիրներ ունեցող դեմքեր»,-ասում է բժիշկը։
Հավելյալ ինֆորմացիա ՝ https://www.facebook.com/dentalplasticcentredpc/

 



ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար կարելի ողբալ․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода