Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգեր Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Օրվա խորհուրդ Ֆրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո Նիկոլյանի Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ» Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա «Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու

Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանից

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի  չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակչում հավաքեց 14,850 միավոր և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը։ Ափսոս, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը մեդալներ չնվաճեցին։ Ավետիսյանն օղակների վարժությունում 14,800 միավորով գրավեց չորրորդ տեղը։ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր։ Հաջող հանդես եկան մեր երկրի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամները, առանձին գործիքներից նժույգ թափերի եզրափակչում Համլետ Մանուկյանը 14,500 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը 14,266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի։

«Իրավունքի» հետ զրույցում, անվանի մարմնամարզիկ, արծաթե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Եզրափակչում եղավ նույնը, ինչ որակավորման փուլում, երկրորդ ցատկս լավ չկատարեցի։ Ճիշտ է, որակավորման փուլում լրիվ ուրիշ ցատկ էի կատարել, սակայն այսօր իմ բարդ ցատկը կատարեցի։ Ստացվեց սխալներով։ Նույն սխալը կրկնվեց, ինչ առաջին օրն էր, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատենք և շտկենք։ Զայրացած եմ, որ ոսկե մեդալ չնվաճեցի, քանի որ այդ օրը աղջկաս ծննդյան օրն էր, 5 տարեկան դարձավ։ Ցանկանում էի նրան շնորհավորել ոսկե մեդալով։ Այս արծաթը ինձ ավելի մոտիվացրեց Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ։ Պարտվելուց հետո միշտ ցանկանում ես հաղթել։ Կաշխատենք այս սխալների վրա, որ ամենակարևոր մրցաշարում Օլիմպիական խաղերի ժամանակ չկրկնեմ»։ Նշենք, որ մեր թիմի առաջատար Արթուր Դավթյանը որակավորման փուլում վաստակել էր 14,416 միավոր։ Առաջին ցատկի գնահատականը 15,100 էր։ Երկրորդ ցատկի ժամանակ բարդությունը նա փոխեց։ Մրցավարները գնահատեցին 13,733 միավոր։ Արթուր Դավթյանը վերջերս դարձել էր նաև Աշխարհի գավաթի հաղթող ու նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հենացատկի եզրափակչում նա 15,166 միավոր էր հավաքել։

Մեզ հաջողվեց զրուցել նաև երիտասարդների կազմում հանդես եկող, ոսկե մեդալակիր երիտասարդների Աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Էջմիածնի շրջանի Ապագա ԳՅՈՒՂԻՑ, 16-ամյա ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք Համլետ  հաղթանակի առթիվ ։

֊ Շատ շնորհակալ եմ։ Հանդես եմ եկել նժույգ թափեր վարժությունում, 14,500 միավոր վաստակեցի ու նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի բաղձալի տիտղոսը։ Շատ երկար էի սպասել այս հաղթանակին։ Երկու անգամ արծաթե մեդալ էի նվաճել Եվրոպայի առաջնությունների ժամանակ ու ինչ ֊ինչ պատճառներով ինձ չէր հաջողվում նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Անչափ հպարտ եմ, որ կարողացա հայրենիքից դուրս ծածանել մեր երկրի եռագույն դրոշը, հնչեցնել մեր երկրի հիմնը, այդ պահին անկեղծ ասած շատ  աննկարագրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, կարծես շոկի մեջ լինեի։ Այս մեծ հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին ու մաղթում խաղաղություն մեր երկրին։ Սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար, շատ մեծ մոտիվացիա տվեց ինձ, այս նվաճումը պարտավորեցնող է, որ հետագայում կարողանամ պահել այս հաղթանակը ու միշտ հաղթեմ, այսինքն սրանով չեմ սահմանափակվելու, հաղթանակներս կլինեն շարունակական։ Ուսի վնասվածք ունեի, սակայն կարողացա հաջող հանդես գալ։ Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանից, նրա հետ նույն մարզադահլիճում պարապելը իսկական հաճույք էր, ցավոք հեռացավ մեզանից, ոգեշնչվում եմ նաև մեր անվանի մարմնամարզիկներից Արթուր Դավթյանից ու Հարություն Մերդինյանից։ Իսկ ահա բրոնզե մեդալակիր Երիտասարդների Աշխարհի փոխչեմպիոն, Օլիմպիական և Եվրոպական փառատոնների հաղթող ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Նժույգ թափեր վարժությունում 14,266 միավորով դարձել եմ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Եթե համեմատեմ Աշխարհի առաջնության հետ, ապա այս անգամ կարող էի ավելի լավ հանդես գալ, սակայն չեմ հուսահատվում, քանի որ ամեն ինչ դեռ առջևում է ու այս բրոնզե մեդալն իմ առաջին մեդալն էր Եվրոպայի առաջնությունից։ Սա մոտիվացիա տվեց հենց, որպեսզի ավելի լավ պարապեմ ու հետագա մրցաշարերում փոխեմ մեդալի գույնը։ Մրցաշարից առաջ ուսումնամարզական հավաքների էինք մասնակցել Թիֆլիսում։ 17 տարեկան եմ, անձնական մարզիչս Արտակ Այդինյանն է։ Աշխարհի առաջնությունն էլ կլինի հաջորդ տարի, ջանք ու եռանդ չեմ խնայելու, որպեսզի կարողանամ լավ հանդես գալ։ Շնորհակալ ենք, որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում մեզ ու լուսաբանում մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԻրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըՕրվա խորհուրդՖրանսիացիները պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ի աջակցություն Լեո ՆիկոլյանիԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Փաշինյանի աջակիցներից մեկը հարձակվել է արդեն 25 եւ ավել օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վրա«Ժողովուրդ». Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու«Հրապարակ». Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ«Ժողովուրդ». ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձելԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան«Դատաստանի օրվա սցենար». բրիտանական տաբլոիդը նկարագրել է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր բախման ընթացքըՌուսական ուժերը գրավել են Նետայլովո կարեւոր բնակավայրը (Քարտեզ)«Հրապարակ». Աներձագի «կրոնական» վոյաժներըԽորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ներխուժում է Լիպցի՝ շարժվելով դեպի ԽարկովՈւկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. ReutersԲլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода