Iravunk.com | Ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից. Արման Ղուկասյան
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից. Արման Ղուկասյան

Արխիվ 16-20

Ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից, քանի որ խոսքն այսօր պետության ու մեր ազգաբնակչության անվտանգության մասին է: Եվ ազգային մոբիլիզացիան այսօր անհրաժեշտություն է: Այս մասին «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» խորագրով քննարկան ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալականարդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, երկարաժամկետ ռազմավարության կարիք կա, քանի որ համավարակը ո՛չ երեկվա, ո՛չ այսօրվա խնդիր է և վաղն էլ, ցավոք, այն չի ավարտվելու:

«Կառավարությունը հաճախ իրարամերժ գործողություններ ու իրրամերժ որոշումներ է կայացնում: Քաղաքացիներն ունեն մտահոգություններ, որ գնալով իրավիճակը ավելի է բարդանալու, և դրական սպասումները գնալով մարում են: Այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն էր միավորել բոլորիս ռեսուրսները, անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն ու այդ ճանապարհով հասնել լուծումների: Սակայն դա այդպես էլ չեղավ»,- ասաց նա:

Ղուկասյանը նշեց, որ հատկապես ճգնաժամի ժամանակ գլխավորը դառնում է այն, որ արդար կերպով բաշխվի պետական բյուջեն, ինչը սոցիալական արդարության կարևոր սկզբունքներից մեկն է: Բայց կոնկրետ կորոնավիրուսի ճգնաժամը ցույց տվեց, որ պետական միջոցների բաշխումը այդքան էլ հասցեական չեղավ՝ շատ մարդիկ, որոնք իսկապես պետք է ստանային պետության օժանդալությունը ու դրա կարիքը ունեին, դուրս մնացին այդ ծրագրերից ու բախվեցին շատ լուրջ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական խնդրի:

Ըստ բանախոսի, գուցե կառավարության նման ոչ հեռատես քաղաքականության պատճառն այն էր, որ կար թյուր կարծիք, որ այս ճգնաժամը տևելու է մեկ-երկու ամիս, թեև միջազգային փորձագիտական շրջանակների կանխատեսումները հակառակն էին պնդում.

«Ցավոք, այս ճգնաժամի ազդեցությունը դեռևս շատ երկար ենք զգալու մեզ վրա բոլորս, այդ իսկ պատճառով դարձյալ ուզում եմ կոչ հնչեցնել, ուղղված բոլորին, այդ թվում և իշխանությանը՝ եկեք մի կողմ դնենք մեր քաղաքական ամբիցիաներն ու լծվենք պետության փրկման, տնտեսության կայունացման գործընթացին: Մենք չպետք է լինենք այնպիսի պետություն, որը շարժվում է օրվա կուրսով, այն էլ ճգնաժամի ժամանակ, այլ պետք է դառնանք այնպիսի պետություն, որը ճիշտ հաշվարկների, սթափ գնահատելու շնորհիվ պատրաստ է բարդություններին ու ճգնաժամերին ու կարողանում է դրանց դիմակայել»,- հավելեց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական փորձի վրա է համոզվել, որ կառավարության վարած քաղաքականությունը թույլ է ու ոչ հասցեական: Նրա խոսքով, թեև կառավարության ծրագրերում նշվում է հասցեականությունն ու թիրախները, բայց շատ մարդիկ, որոնք կարող էին պոտենցիալ շահառու լինել ու դրանով նպաստել նաև պետությանն օգտակար լինելուն, դուրս են մնացել պետական աջակցության ծրագրերից:

«
Պետական միջոցների օգտագործումը արդարացված չէ և չի կարող թիրախային լինել: Այս ամիսներին շատ է խոսվել, թե ինչ կարող են ակնկալել մարդիկ, որոնք համավարակից չեն խուսափել: Եթե ինքս այդ վիճակում չլինեի, կասեի, որ նման խոսակցությունները քաղաքականացված են, սակայն ինքս անցել եմ դրա միջով ու կարող եմ ասել՝ զրո ուշադրություն: Եվ այն գումարները, որ ասում են, թե տրամադրվում են՝ ճիշտ հակառակը՝ ես եմ այդքան գումար ծախսել: Հարցը նաև բարոյական կողմ ունի, մենք ուզում ենք հասկանալ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է հավակնել այդ պետեկան աջակցությանը, թե դա միայն պրոպագանդա է»,- նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ համավարակի այս ողջ իրավիճակը հստակ ցուցիչ է, թե արդյոք մենք կարող ենք հաղթահարել ոչ միայն այս խնդիրը, այլև շատ այլ խնդիրներ, որ ծառացած են երկրի առջև:

Քննարկմանը մասնակից սոցիոլոգ Սամվել Մանուկյանը իր խոսքում անդրադարձավ բնակչության սպասումներին: Նա ներկայացրեց, որ հունիսին իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ընդհանուր առմամբ բնակչության շրջանում դեռևս կա իշխանությունների հանդեպ վստահության որոշակի պաշար, չնայած այն հանգամանքին, որ համակարգային խնդիրների լուծման տեսակետից զգացվում է կառավարության անփորձ լինելը։ Սակայն բնակչությունը դեռ պատրաստ է սպասել: Այդպես, Հայաստանի բնակչության 30 տոկոսը պատրաստ է ևս վեց ամիս երկրում ընթացող գործընթացներն ընդունելի համարել, հարցվածների 20 տոկոսը այդպիսի դիրքորոշում կունենա ևս մեկ տարի, իսկ 20 տոկոսը՝ 1,5 տարի:

Ուշագրավն այն է, նշեց նա, որ նույնիսկ քննադատության ֆոնին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բնակչության շրջանում հունիսին բավականին մեծ վարկանիշ ուներ՝ 60 տոկոս։ Ըստ Մանուկյանի՝ սա բավականին բարձր ցուցանիշ է և վերջին 5-10 տարիներին հանրապետությունում ոչ մի պաշտոնյա նման բարձր ցուցանիշ չի ունեցել:

Նշենք, որ «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» քննարկումը նախաձեռնել է «Հանուն սոցիալականարդարության» կուսակցությունը:

 



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода