ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան
Ներքաղաքական«Դ.Օ.Կ» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը հատուկ թողարկմամբ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասում է. «Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր՝ Նիկոլ Փաշինյանի գնալու համար: Չնայած նրան, որ ով լիներ իմ տեղը, վաղուց հիասթափվել, թքել, հեռացել էր, ես հիասթափվող պտուղը չեմ, ապրիլի 25-ին սկսում ենք նորից, փորձում ենք նորից: Դիմում եմ բոլոր կուսակցական ուժերին՝ ես կսկսեմ գործողություն իրականացնել այն ժամանակ, երբ տեսնեմ գործողություն ձեր կողմից: Ես ցույց տվեցի, որ ունեմ կողմնակիցներ, որոնք պետականամետ մարդիկ են, այդ մարդիկ գալիս են երկիրը փրկելու: Եկեք մոբիլիզացվենք, համախմբվենք եւ համատարած հանրապետության փողոցները փակենք՝ կոտրելով ոստիկանության դիմադրությունը: Ապրիլի 25-ի լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ, շրջաններով, բոլոր տեղերով մի մարդու նման հանեք ձեր կողմնակիցներին եւ սկսենք իրականացնել այն, ինչ պետք է իրականացնենք»