Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբում. Վերջին մարզումը եզրափակչից առաջ
ՍպորտՀռոմի «Ռոման» այսօր վերջին մարզումն են անցկացրել սեփական մարզաբազայում Տիրանա մեկնելուց առաջ:
Վաղը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության եզրափակչում հռոմեական ակումբը մրցելու է հոլանդական «Ֆեյենորդի» հետ: Այսօր թիմի ընդհանուր խմբում մարզվել է Հենրիխ Մխիթարյանը, վերջինիս մասնակցությու ը խաղին դեռ հարցականի տակ է, թեեւ ըստ որոշ կանխատեսումների հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա փոխարինման երկրորդ խաղակեսում։