Iravunk.com | Մե­րոնք հա­մա­րում էին, որ գյու­ղը լքելն ան­նա­մու­սու­թյուն է. Ալվինա Շահնազարյան
Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է

Մե­րոնք հա­մա­րում էին, որ գյու­ղը լքելն ան­նա­մու­սու­թյուն է. Ալվինա Շահնազարյան

Տեսանյութեր

Ուղիղ 30 տարի առաջ ադրբեջանական զինուժը լայնածավալ գրոհով իր վերահսկողության տակ առավ Շահումյանի ողջ շրջանը, մի քանի բնակավայրեր Ասկերանում եւ Մարտակերտում: Այս իրադարձություններին հետեւեց այն, որ 1992–ի հունիսի 23–ին խորհրդարանում ձեւավորվեց ընդդիմադիր «Ազգային դաշինք» միավորումը, որի մաս էին կազմում Ռամկավար–ազատական, Քրիստոնեա–ժողովրդավարական միություն, ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցությունները: «Ազգային դաշինքը» խորհրդարանին ներկայացրեց որոշման նախագիծ` պահանջելով անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որեւէ փաստաթուղթ, որում Արցախը նշված կլինի Ադրբեջանի մաս:

«ՉԵՆՔ ԷԼ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻՑ ԹՈՂՆԵԼ ՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ»

Ինչ տեղի ունեցավ Շահումյանում, եւ ինչ դասեր պետք է քաղենք տեղի ունեցածից 30 տարի անց, իր հուշերով կիսվել է շահումյանցի բորտուղեկցորդուհի ԱԼՎԻՆԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ով ծնվել եւ մեծացել է Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում: Նա պատմում է, որ թեպետ ամիսը 15–20 օր անցկացնում էր թռիչքների մեջ, բայց ամեն ամիս պարտադիր վերադառնում էր հայրենի Վերին Շեն՝ այցելելով ծնողներին՝ Շահնազար Շահնազարյանին ու Մարգո Եսայանին: Լավ է հիշում, թե ինչպես փոխվեցին Շահումյանի շուրջ տրամադրությունները:

«1988 թվականի փետրվարի 20–ին, երբ Արցախը որոշում կայացրեց դուրս գալ  Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին, հենց այդ օրն ավտոբուսով գյուղ էի գնում: Կանգնել էինք ճանապարհին, որ հաց ուտեինք, բայց ոչ ոք չէր մոտենում մեզ, որպեսզի սպասարկեր: Հետո՝ վարորդը եկավ եւ ասաց կամաց–կամաց դուրս եկեք, կարծես թե, լավ հոտ չի գալիս այս ամենից: Ժողովուրդը դուրս եկավ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչի համար: Ես մոտեցա ճաշարանին, որտեղ բոլոր մատուցողները  հեռուստացույցի մոտ էին հավաքվել, եւ հասկացա, թե ինչ է կատարվում: Գիտեք, որեւէ մեկը վտանգ չէր տեսնում թուրքից (ադրբեջանցիներին էլ էինք մենք թուրք ասում), ավելին՝ արհամարհանքով էին վերաբերվում: Իսկ Շահումյանում ընդհանրապես թուրքը չի կարողացել տարածվել: Չենք էլ մտածել, որ կարելի է Շահումյանից թողնել ու դուրս գալ: Ճիշտ է, երիտասարդները գնում էին սովորելու, բայց հետո ավարտում ու հետ էին գալիս: Մեր գյուղի գերեզմանաքարերը մի քանի հարյուր տարվա պատմություն ունեին: Եկեղեցին փակել էին խորհրդային տարիներին եւ սարքել դպրոցի պահեստ, բայց հետո վերջին տարիներին  բացեցին: Իսկ Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող մարդիկ միշտ դրամական օգնություն էին տրամադրում շահումյանցիներին, հետո էլ արդեն սկսեցին զենքով օգնել», – կարոտով ու արցունքները զսպելով՝ մտաբերում է տիկին Շահնազարյանը:

«Ո՞ՒՐ ՊԵՏՔ Է ԳՆԱՐ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻՆ՝ Ո՛Չ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂ ՏՎԵՑԻՆ, Ո՛Չ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Ի դեպ, 30 տարի լռությունից հետո՝ Ալվինա Շահնազարյանը բարձաձայնեց, որ այն տարիներին գաղտնի զենք է հասցրել Արցախին. «Ոչ մի տեղ բարձրաձայն չեմ ասել, բայց հիմա արդեն կարող եմ: Ռոստովից, Վորոնեժից ինչ տվել են, բերել եմ գյուղ: Նաեւ շատերին եմ օգնել տարբեր հումանիտար հարցերում, բայց, ցավոք, իմ ծնողներին չկարողացա օգնել: Մերոնք չեկան, համարում էին՝ գյուղը լքելն աննամուսություն է: Մայրս ասում էր՝ գանք գաղթական դառնա՞նք»:

Շահումյանցի Շահնազարյանը մեծ ցավ է ապրում, երբ ոմանք հայտարարում են, թե շահումյանցիները թողել են իրենց տներն ու փախել. «4 տարուց ավել պայքարող շահումյանցու հասցեին ինչպե՞ս կարելի է այդպես ասել: Ո՞ւր պետք է գնար շահումյանցին, մանավանդ որ ո՛չ Արցախում տեղ տվեցին, ո՛չ՝ Հայաստանում: Բայց չէ՞ որ շահումյանցին աշխատող ժողովուրդ էր, ժամանակին ովքեր գնացել են արտագնա աշխատանքի եւ մնացել են այնտեղ, իրենց շուրջը ծաղկեցրել են: Թող Հայաստանում կամ Արցախում տեղ տային, հիմա ավելի ուժեղ կլինեինք:  Տիրություն չարեցին շահումյանցուն, բայց գոնե չասեն՝ դավաճանել են, թողել ու փախել էին:

«ՇԱՀՈՒՄՅԱՆԸ ՄԵՐ ԴԱՐՊԱՍՆ ԷՐ, ԻՍԿ ՄԵՆՔ ՄԵՐ ԴԱՐՊԱՍԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԱՌԱՋ»

Հատկանշական է այն, որ ինչպես 2020 թվականին, այնպես էլ 1992 թվականին մեր հույսը եղել է Գետաշենը: Տիկին Ալվինան շեշտում է, որ որեւէ խոսք չկար այն ժամանակ Շահումյանը հանձնելու մասին: Գիտեին, որ հարձակվել են Գետաշենի վրա, բայց վստահ էին, որ ամեն ինչ կպսակվի մերոնց հաղթանակով: Բայց հետո, ինչպես հարսանիքից առաջ՝ լուր բերող «աղվես են բաց թողնում», եւ լուրը հասնում է նաեւ Վերին Շեն, որ արդեն հարձակվում են այդ կողմի վրա. «Ասել էին շուտ դուրս եկեք, թե չէ կսպանենք: Մարդիկ սարերով–ձորերով պետք է հեռանային: Բայց իմ տարեց ծնողներն ինչպե՞ս դուրս գային: Մայրս հավատացած էր, որ ղուշի թեւով էլ լինի կգնայի իրենց հետեւից, գիտեր, որ կարող եմ: Բայց ես իրենց տեղափոխելու փոխարեն՝ ուտելիք էի ուղարկել, որովհետեւ շատ վստահ էին մեր տղաները, ջոկատները, որ Գետաշենում հետ են մղելու թշնամուն»:

Ըստ շահումյանցու, ադրբեջանցիները տեղավորվեցին Շահումյանի անտառներում ու գյուղերում, լավ տեղանքին ծանոթացան ու դրա համար էլ  այս վերջին կռվում կարողացան հաղթել, թեպետ ասում են, որ բայրաքթարներն օգնեցին:

«Մինչեւ Շահումյանը գրավելը՝ միեւնույնն է, երբեք չէին կարող կռվել, որովհետեւ միայն տափաստաններ էին տեսել, ուրիշ ոչինչ: Ցավոք, Շահումյանի անկումը դաս չեղավ մեզ համար, եւ ունեցանք Հադրութի ու Շուշիի անկումը: Շահումյանը մեր դարպասն էր, իսկ մենք մեր դարպասի դռները բացեցինք թշնամու առաջ»,– եզրափակելով խոսքը՝ ասում է Ա. Շահնազարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода