Փոխարժեք: $ , ,
Էրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել 12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով Որոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է Նախիջևան Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ Միրզոյան Լեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ Հաջիև Երկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Արցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայի

Ոչ ոք մուրալով խաղաղություն ձեռք չի բերել. Վահագն Չախալյան

Տեսանյութեր

Սահմանային իրավիճակի, ներքաղաքական իրադրության եւ արդարադատության մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Կամք» նախաձեռնության հիմնադիր, «Զարթոնք» կուսակցության ԳՄ անդամ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

Վերջին օրերին սահմանային լարված իրավիճակի հետեւանքով ունեցանք վիրավորներ եւ զոհեր: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ:

Կարծում եմ` Արեւմուտքը փորձում է Ադրբեջանի ձեռքերով երկրորդ ճակատ բացել մեր տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության դեմ: Իհարկե, Ալիեւը հասկանում է, որ սա արկածախնդրություն կլինի եւ լավ չի ավարտվի իր համար, բայց նաեւ, ինչպես տեսնում ենք, խուսափելու շատ մեծ տեղ էլ չունի: Ցավոք, այս սահմանային սադրանքները ո՛չ նոր են սկսվել, ո՛չ էլ ավարտվելու են: Խնդիրն այն է, որ մենք պատրաստ չենք` ո՛չ հանրությունը, ո՛չ էլ պետությունը: Ամեն դեպքում, իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները քթներին կերել են եւ զոհեր ունեն: Հիմա, երեւի, մտածելու շատ բան կունենան, բայց սա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, քնենք, առավել եւս, որ, ըստ որոշ վերլուծաբանների,  աշնանը կարող է էլ ավելի լայնածավալ սադրանքների դիմել նույն Ալիեւը:

Իսկ ի՞նչ եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության խոստացած «խաղաղության դարաշրջանի» բացումը:

— Մի ժողովրդական ասացվածք կա, որը Ջավախքում էլ ենք ասում`«շան հետ ընկերություն արա, բայց կոպալը ձեռքդ պահի»: Այո՛, խաղաղությունը` որպես այդպիսին, աշխարհում գոյություն ունի, բայց եթե ուսումնասիրենք, ապա աշխարհի ամենախաղաղ երկրները, օրինակ, ԱՄՆ-ն, գերզինված է: Այսինքն` խաղաղություն հնարավոր է ունենալ միայն զինվելով ու պատրաստ լինելով պատերազմի: Թեկուզ փողոցում` չեն հարձակվում քեզ վրա ու ծեծում այն ժամանակ, երբ տեսնում են, որ ուժեղ ես, պատրաստ ես պաշտպանվելու, դեռ ավելին` քեզ վրա հարձակվողի քիթը ջարդելու: Այնպես որ, այդ խաղաղությունը միայն կարող է լինել հայ զինվորի ու նրա զենքի շնորհիվ, որը, ցավոք, այսօր լավ վիճակի չենք հասցրել, որ այդ խաղաղությունն ունենանք: Այսօրվա վիճակով այդ խաղաղությունն ընդամենը խաբեություն է:

Ձեզ հետ առնվազն համակարծիք չէր լինի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում գնահատմամբ` այսքան տարի սխալվել ենք, զոհվել, փոխանակ` ապրեինք: Մինչդեռ, ըստ նրա, խաղաղությունն անգին է, ու հենց սխալների ընդունումն է բերելու այն: Ուստի` հորդորում է առերեսվել գետնի վրայի իրականության հետ:

— Այո՛, խաղաղությունն անգին է, համաձայն եմ Արսեն Թորոսյանի հետ, բայց այդ խաղաղությունը պետք է վաստակել: Համաշխարհային պատմության մեջ ոչ ոք մուրալով խաղաղություն ձեռք չի բերել: Զինվորի բազկով ու զենքով են վաստակել այդ խաղաղությունը: Այսօրվա դրությամբ` Ադրբեջանը հազարավոր զենք ու զորք է մոտեցնում ՀՀ եւ Արցախի սահմաններին, տեսանք կրակոցներ մի քանի ուղղությամբ: Այսքանից հետո` մնում է ասել` Նիկո՛լ, «խաղաղությունն» արդեն եկել, քեզ է հարցնում: Անգամ Երասխից են կրակոցներ եղել: Իրականությունից կտրված մարդիկ շատ կան Հայաստանում, բայց առաջին հերթին այդ իրականությունից կտրվածներն իշխանական աթոռները զբաղեցրած մարդիկ են: Հիշո՞ւմ եք, 2020 թվականի սեպտեմբերին ամբողջ աշխարհը գոռում էր, որ պատերազմ է նախապատրաստվում, բայց իրենք նույն Մատաղիսում խնջույք էին կազմակերպել ու խմում էին հենց պատերազմի օրը: Իսկ պաշտպանության նախարարն արձակուրդում էր: Մի խոսքով` ոչ ոք իր տեղում չէր, իրականությունից կտրվելը հենց սա է:

Վերջերս Մատաղիսի  հրամանատար Սեւակ Աբրահամյանը կալանավորվեց: Ի՞նչ եք կարծում` նա՞ էր ամենամեծ մեղավորը պարտության:

— Այսօր բոլորը մոռացել են, թե այդ հրամանատարին ով էր նշանակել այնտեղ: Մինչեւ նա` Մատաղիսում կարգին հրամանատար կար: Իսկ գուցե նրան նշանակողը հատուկ է նշանակել, որ հենց պատերազմի օրը խնջույք կազմակերպեր: Այս իշխանությունների օրոք դժվար բացահայտվի, բայց հաջորդ իշխանությունների օրոք կպարզվի: Երեւի, հասկացաք, որ նա Նիկոլ Փաշինյանի օրոք է նշանակվել հրամանատար: Ամեն դեպքում, մի երկու հրամանատար ձերբակալելով հարցը չի լուծվում, վերջապես պետք է հասկանալ` ինչո՞ւ են ոչ կոմպետենտ նշանակումներ տեղի ունեցել:

Դուք «Դիմադրության» շարժման շարքերում, կարծես թե, չկաք: Ի՞նչ է կատարվում այսօր ընդդիմադիր դաշտում, եւ ո՞րն է Ձեր կարծիքն ընդդիմության քայլերի վերաբերյալ:

— Ասածս գուցե շատ ծանր հնչի, բայց ընդդիմություն` որպես այդպիսին, դասական իմաստով, ՀՀ-ում չկա, գոյություն չունի: Ես սա զգացի 2019 թվականի դեկտեմբերի 30-ին. երբ բակում կանգնած ավտոմեքենաս ջարդեցին` իմ ընդդիմադիր հայացքների եւ իմ պայքարի համար, ծպտուն դուրս չեկավ ընդդիմության կողմից: Այսինքն` եթե քաղաքական գործիչը, պայքարող ակտիվիստը, քո կուսակցությունից չէ, այսպես ասած` ձերոնցական չէ, ինչ անարդարություն ուզում է լինի իշխանության կողմից, դու պետք է չտեսնե՞ս: Չի՛ կարող այդպիսի ընդդիմություն լինել: Նույն կերպ հիմա տեսնում ենք, որ տարբեր դատավարություններ ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով գովազդում, փիառում է, բայց մեր դատավարության մասին, որը նույնպես ընթանում է, ոչ մի անդրադարձ չեղավ: Քավ լիցի, կարիքը չունենք, թքած ունենք, բայց երեւույթը պետք է ֆիքսենք: Ի՞նչ տարբերություն, նույն քաղաքական գործիչներին են դատում, ուղղակի մենք այս 5 հոգիս, իրենց կուսակցությունից չենք, իրենց հասկացողությամբ` իրենց գործընկեր չենք: Կամ ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված ես ասացի, որ դրանց գոյության հարցը ջրբաժանն է, մինչդեռ եթե ուշադիր հետեւենք, կտեսնենք, որ ընդդիմությունը շատ զգուշավոր է եւ չտեսնելու է տալիս տարիներ շարունակ այդ բիոլաբորատորիաների գոյությանը ՀՀ-ում: Այսպիսի մի շարք երեւույթներ կարող եմ թվարկել, որոնք, ցավոք, ցույց են տալիս, որ իշխանության եւ ընդդիմության ճանապարհները, այսպես ասած, խաչաձեւվում են:

Ի դեպ, ի՞նչ փուլում է Ձեր դատավարությունը:

— Հասել ենք ապացույցների քննման ժամանակափուլ: Այս պահին 5 հոգով ենք դատվում` ես, Արագած Ախոյանը, Տիգրան Չոբանյանը, Արշակ Զաքարյանը եւ  աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, բայց գործի մեջ գրված է 5 հոգի եւ դեռեւս քննությամբ չպարզված անձինք: Այսինքն` ամեն դեպքում, իշխանությունները տեղ են թողել, որ ընթացքում անցանկալի անձնանց եւս ընդգրկեն, եթե ահրաժեշտություն ծագի: Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ մեզ ձերբակալեցին եւ մեղադրանք դրեցին 300-րդ հոդվածով` իշխանության բռնազավթման փորձ, ինչը բացարձակապես անհիմն է: Մեկ-մեկ փորձում եմ կատակի վերածել այս դժբախտությունը եւ ասում եմ, որ գոնե Սահակաշվիլին, երբ գործ էր սարքում, մի քիչ տանջվում էին, փորձում էին վկաներ կցել գործին, ավելի շատ տուժողներ, հարցաքննել մարդկանց, այսինքն` նախաքննական գործողություններ էին արվում, որ երբ գործը հասներ դատարան, ձեռքներին մի թուղթ լիներ: Էս տնաշենները սա էլ չեն արել: Մի հոգի տուժող են գտել, որն ասում է, որ դեպքի ժամանակ մեզ չի տեսել: Որպես` Վահագն Չախալյան, գիտի ով եմ, բայց ասում է, որ դեպքի օրն էս մարդը մոտիկ չեն եղել: Ընդ որում` իմ մասով գործին կցել են ֆեյսբուքյան գրառումս, որը կատարել եմ հունվարի 28-ին` «Ամենքին հասանելի սպորտ» ծրագրի շրջանակներում: Մասնավորապես գրառմանս մեջ նշել էի, որ «եթե մարդը չի համակերպվել պարտության մտքի հետ, ուրեմն` դեռեւս պարտված չէ: Մենք չենք համակերպվել ու փորձելու ենք այս պարտությունը վերածել վաղվա հաղթանակի» ու մի քանի տողով էլ թուրքերին էի անդրադարձել: Չգիտեմ` ինչ լոգիկայով են մտածում, անհեթեթություն է: Հուսով եմ` հենց առաջին ատյանում այս գործը հիմնովին կջախջախվի, եւ այլ բան չի մնա, քան կարճել: Բայց, ցավոք, այդ գործի շրջանակում արդեն գրեթե երկրորդ տարին է լրանում, որ ՀՀ-ից չեմ կարողանում դուրս գալ: Ասեմ, որ 2018 թվականից ի վեր սա արդեն 3-րդ քրեական գործն է, որոնց «շնորհիվ» չեմ կարողանում Հայաստանից դուրս գալ: Հաջորդական քրեական գործերով ձգում են ու արգելում Հայաստանից դուրս գալը:

Այս օրերին տեսնում ենք, որ մի շարք ՀՅԴ-ական գործիչների էլ թույլ չեն տալիս Հայաստան մուտք գործել: Ի՞նչ կասեք այս մասին, հատկապես, որ 2006 թվականին էլ Դուք եք նույն այդ կարգավիճակում եղել:

— Բոլոր հայերի մուտքը պետք է ազատ լինի Հայաստանի Հանրապետություն` առավել եւս հայրենասեր, հայրենատեր հայության շահերի համար պայքարող անձանց համար: Դատապարտում եմ այս իշխանությունների նման վարվելակերպը, բայց այս երեւույթը պետք է դատապարտելի լինի բոլոր ժամանակների համար: Այստեղ հակասություն կա, այսինքն` երբ, այսպես ասած, «մերոնքականի» չեն թողնում, շատ վատ արարք է, իսկ երբ չեն թողնում «ոչ մերոնքականի», ուրեմն` ողջունելի՞ է: 2006 թվականին քաղաքական հետապնդման եւ հալածանքի այս ձեւը կոնկրետ ՀՅԴ-ն եւ իր կոալիցիոն գործընկերները, եթե դատապարտած լինեին, այս օրին չէինք հասնի: Իմ պարագայում` ոչ միայն ինձ Հայաստան չէին թողնում, այլ հանձնեցին Վրաստանին, ինչը շատ ավելի ցավալի էր: Փառք Աստծո, հիմա այդ ամենն անցյալում է, եւ մենք պետք է պայքարենք, որ այս արատավոր երեւույթը հայկական քաղաքական իրականությունից ընդմիշտ վերանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Էրդողանը Ալիեւի հրավերով մեկնում է Նախիջեւան. ինչ սպասել12:00-ին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձովՈրոշել են արցախյան հաղթարշավից հետո տիրանալ Զանգեզուրի միջանցքին, հայ պատգամավորը ողջունում եւ օգնում է Էրդողանի հայատյաց ծրագրին․Բացառիկ մանրամասներ Թուրքիայի նախագահ Էրդողանը վաղն այցելելու է ՆախիջևանԱդրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը. Արարատ ՄիրզոյանԼեւոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածելՂարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ ՀաջիևԵրկրաշարժ՝ Վրաստանում․ այն զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ«Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ ՖիդանԱրցախի դեմ օպերացիայի ավարտից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նախապատրաստվելու են ՀՀ-ի դեմ նոր ագրեսիայիՄոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «օվկիանոսի այն կողմից եկածների». ՌԴ արտգործնախարարԱդրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունըԱյսօր Երևանի Մետրոպոլիտենը չի գործելուՂարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Կոնստանտին Զատուլին (Տեսանյութ)Բժշկականի ռեկտորը սպառնում է ուսանողներին հեռացումներովՌեալ մարտական ​​կադրեր. ռուս զինվորը անցել է հակառակորդի թիկունք և ոչնչացնում է ուկրաինացի զինյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանումԲլինկենը դեռ փորձում է արցախյան խաղը մինչեւ վերջ հասցնելԳերմանիան հրաժարվում է անվերջ զենք մատակարարել ՈւկրաինայինՈւկրաինական հակահարձակումը չի հասնի իր նպատակներին. New York TimesՀայաստանն Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում. նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո, ինչո՞ւ եւ ի՞նչ եղավ ԱրցախումՄի՛ տրվեք սադրանքների, մի՛ արեք հակառուսական քայլեր. Արթուր ՂազարյանԿան երկու կատեգորիայի մարդիկ, որոնք գտնվելով քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր են մեր ժողովրդի համար. ԱյվազյանՌազմական ոճրագործ Ալիեւի հետ գաղտնիորեն ներկա վարչակարգը գործունեություն է տանում. ԱյնթապլեանՄիակ բանը, որ պետք է անել՝ ձերբազատվելն է այս մարդկանցից. Արշակ սրբազանԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային ԿովկասումԱԱ. Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց ոսկե մեդալի համար պայքարում Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս՝ մոռանալով նշել հայերի իրավունքների մասինԱյս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքագրման անհրաժեշտություն չկա. ՀՀ ՊՆՀայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի քաղաքականության մասինՓաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հեռանկարներըՏաթեւ Արցախի դեմ հարուցված գործով դատական նիստը տեղի կունենա վաղըԱդրբեջանում Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել են Ստեփանակերտի շրջակայքՄակրոնը և Հռոմի պապը քննարկել են իրավիճակն ԱրցախումԱդրբեջանի ԶՈՒ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ)ԶԱՐՄԱՆՔԴատավորը, ով կհամարձակվի Տաթեւին կալանքի ուղարկել, թող արժանանա նրա ու իր ընտանիքի ճակատագրին. ՄութաֆյանԲեռնատարները Լաչինի միջանցքով մտան Արցախ100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա. Էդուարդ ՇարմազանովԲԱՄԲԱՍԱՆՔ«Փաշինյանը հայ և ռուս ժողովուրդների մեծ ողբերգության մեջ կատարեց գլխավոր դերերից մեկը». Սեմյոն ՊեգովՁեր ստրուկ տեսակը վաղը պատրաստ է լինելու աղ ու հացով թուրքերին դիմավորի իր սեփական ննջարանում. Շարմազանովը` նիկոլականներինԲայդենը հայտարարել է, որ ինքն ընտրվել է Սենատի անդամ 827 տարի առաջ (Տեսանյութ)Ռուսները ոչնչացրել են Leopard տանկ ամբողջությամբ գերմանական զինվորական անձնակազմովԻ տարբերություն իշխանության՝ Եկեղեցին չի համակերպվի այն մտքին, որ Արցախն ադրբեջանական է․ Արշակ սրբազանԱրցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախնել ապաստարաններ (Video)Մետրոյում քաոս է. Մետրոպոլիտենը հայցում է ուղեւորների ներողամտությունըՊակիստանը ողջունել է Բաքվի ոճիրը՝ ԱրցախումԹուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԻրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода