Խորհրդանշական ակտ է. Վահե Թորոսյանն ահազանգում է
Ներքաղաքական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գաղափարական հանձնաժողովի պատասխանատու ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ գրում է.
1. Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին հրեական զոհաբերության (Յոմ Կիպուր) օրը:
2. Շուշին հանձնվեց եւ կապիտուլյացիոն ակտը կնքվեց նոյեմբերի 9-ին Ադրբեջանի դրոշի օրը:
3. Քարվաճառը հանձնվեց նոյմեբերի 25-ին՝ այն ազատագրած Մnնթե Մելքnնյանի ծննդյան օրը:
4. Արցախում ֆոսֆորային զենքը կիրառվեց հոկտեմբերի 31-ին՝ Հելոինի կամ մեռյալների օրը:
5. Սուրմալուն պայթեցվեց օգոստոսի 14-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնի օրը:
6. Բերձորը հանձնվեց օգոստոսի 26-ին՝ Մեհրիբանի ծննդյան առթիվ:
Սրանք կենդանակերպի «մարգարեություններ» չեն, դավադրություններ չեն, այլ խիստ որոշակի ծրագրեր, որտեղ մեր ողբերգությունը պետք է ուղիղ համեմատական լինի թշնամու հաջողությանը, իսկ վերջինս պետք է սրբագրվի տոնական խորհրդով: Ուստի` սա մեզ հավելյալ ցավեցնելու, մեր վերքին աղ լցնելու խորհրդանշական ակտ է: Մնում է հասկանալ այս դավադիր շղթան ինչպես ենք կասեցնելու եւ գոյապահպանվելու: