ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ Դատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել Տեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ում Ռուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբ ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ Հայրապետյան Փաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետ Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ Հուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրը

Հաց  էինք  ուտում, երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց  պատերազմը. ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  դրամատիկական  թատրոնի»,  որն  այժ  վերանվանվել  է  «Վահրամ  Փափազյանի  անվան  արցախյան  թատերարվեստի  պահպանման  և  զարգացման  կենտրոն  հասարակական  կազմակերպության»  դերասանուհի    ՕՖԵԼՅԱ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  հետ:

-Ինչո՞վ  էիք  զբաղվածերբ  սկսվեց  պատերազմը:

-Երեխաներին  դպրոցից  նոր  էի  վերցրել  ու  տուն  հասել,  հաց  էինք  ուտում,  երբ  լսվեցին  պայթյունի  ձայները,  ու  սկսվեց    պատերազմը:  Մինչ  այդ,  զգում  էինք  պատերազմի  վտանգը,    որովհետև  արդեն  ամեն  ինչ  դատարկվել  էր,  բայց  չէինք  ուզում  հավատալ:  Վերջին  անասուններն  էին  մսի  համար  մորթում:  Ամեն  ինչ  զգացվում  էր,  բայց  չէինք  հավատում,  որովհետև  ուզում  էինք  մնալ  մեր  երկրում, մեր  տանը:  Չէինք  հավատում,  որ  այսպես  կավարտվեր:  Երբ  սկսվեցին    պայթյունները,  երեխաների  հետ  իջանք  նկուղը:  Բայց  մեր  նկուղի  վիճակն  այնքան  վատ  էր,  որ    գնացինք  մեր  ծանոթներից  մեկի  նկուղում  պատսպարվելու,  քանի  որ  այնտեղ  մաքուր  էր:  Թուրքերն  արդեն  մտել  էին  մեր  քաղաքը,  սպանդ  էին  անում:  Կրկժանի  մարդկանց  արդեն  դուրս  էին  հանում,  կոտորում  էին:  Խմելու  ջուր  չկար`  արդեն  ցեխաջուր  էր  գալիս:  Լույս  ու  գազ  էլ  չկար,  և  չէինք  կարող  կերակուր  պատրաստել:  Մարդիկ  գնում  էին  օդանավակայան,  ռուսների  մոտ  լույս  կար,  և  այնտեղ  օգտվում  էինք  լույսից:  Երկու  օր  էլ  երեխաներիս  հետ  մնացի  օդանավակայանում,  որտեղ  ռուսների  բազան  էր:  Այնտեղ  թեկուզ  շատ  չնչին,  բայց գոնե կերակրում  էին: 

-Մինչ  Հայաստան  գալը` ի՞նչ  ճանապարհ  անցաք:

-Առանց  իրերի,  միայն  անձնագրով  երեխաներիս  հետ  օդանավակայանից  ավտոբուսով  դափ -դատարկ  ճանապարհ  ընկանք  դեպի  Հայաստան:  Ճանապարհը  շատ  դժվար  էր,  խցանումները  շատ  էին:  Հետո  իմացանք,  որ  Հակարի  կամրջի վրա  ավտոբուսները  կանգնեցնում,  ստուգում  էին,  դրա  համար  էլ  մեծ  խցանումներ  էր  առաջացել:  Ստեփանակերտից  մինչև  Գորիս  երկու  ժամվա  ճանապարհ  է,  մենք  քսանչորս  ժամում  հազիվ  հասանք:  Մեզ  հետ  ուտելիք  չէի  վերցրել ու անընդհատ  երեխաներիս  քնացնում  էի,  որ  չսովածանան:  Նրանք  արդեն  թույլ  էին  իրենց  զգում: Միայն  ջուր  էին  խմում:  Հասանք  Գորիս,  այնտեղ  երեխաներին  կերակուր,  քաղցրավենիք  տվեցին:  Մեզ  թեյ  հյուրասիրեցին,  դեղորայք  տվեցին:  Հետո  մեքենաներ  էին  ուղարկել  մեր  հետևից,  ով  Երևան  էր  ուզում  գնալ,  անվճար  տանում  էին:  Ու  այդպես  մենք  եկանք  Երևան:  Ցավում եմ,  երբ  հիշում  եմ,  որ  մեր  տունը  ամեն  ինչով  «նվիրեցինք»  թուրքին  ու  եկանք:  Դա  է  ափսոսանքս,  որ  լուսահոգի  ամուսինս  չարչարվել,  տուն  էր  կառուցել,  ու  մենք  դա  կորցրինք: 

-Արցախից  Հայաստան  գաղթելուց  հետոՁեզ  ինչպե՞ս  ընդունեցին:

-Արցախից  մազապուրծ  փախչելուց  հետո` մեզ  Երևանում  շատ  ջերմ  ընդունեցին:  Բոլորն  էլ  անհանգստացած  էին,  որ  ավարտն  այսպիսին  էր:  Շատ  գոհ  եմ  Հայաստանի  ընդունելությունից:  Ջերմ  վերաբերմունք  են  ցուցաբերում  մեր  հանդեպ:  Շատ  են  օգնում  մեզ:

-Կարողանո՞ւմ  եք  հոգալ  ամենօրյա  կարիքները  և  դրա  հետ  միաժամանակ  տան  վարձը  վճարել:

-Երևանում  վարձով  տան  գները  շատ  թանկ  են:  Պետության  կողմից  յուրաքանչյուրս  հիսուն  հազար  դրամ  գումար  ենք  ստանում  և  դրանով  վճարում  ենք  մեր  տան  վարձը:  Մի  կերպ  հասցնում  եմ:  Մենք  առանց  շոր,  առանց  գդալ,  պատառաքաղ,  դանակ  ու  բաժակի  ենք  եկել:  Շորերը  նվիրել  են,  իսկ  սպասքը  տան  մեջ  կար:  Եթե  այս  տանից  դուրս  գանք,  արդեն  սպասք  չենք  ունենա:  Այդ  ամենը  պետք  է  կարողանանք  գնել: 

-Աշխատանք  փորձե՞լ  եք  գտնել:

-Աշխատանք  եմ  փնտրում,  բայց  դեռ  չեմ  գտել: 

-Ո՞ր  ոլորտում  եք  աշխատանք  փնտրում:

-Սոցապնախարարությանն  եմ  դիմել,  որ  գոնե  դպրոցում  հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  աշխատեմ,  բայց  դեռ  դպրոցներում  տեղ  չկա:  Օպերատորի  ազատ  հաստիք  կար,  բայց  ես  քանի  որ  համակարգչով  չեմ  աշխատել,  տեղյակ  չեմ  այդ  աշխատանքին:  Դրա  համար  չգնացի:  Ներկա  պահին  մեր  թատրոնում  նոր  բեմադրության  մեջ  եմ  ներգրավված: 

-Երեխաներն  ինչպե՞ս  են  համակերպվել  նոր  միջավայրի  հետ:

-  Երեխաներս  այնքան  են  սիրում  ուսուցիչներին  և  դասընկերներին,  որ  ուզում  եմ  տան  տեղը  փոխեմ,  բայց  դպրոցի  պատճառով  չեմ  փոխում:  Երեխաներս  չեն  ուզում  փոխեն  դպրոցը,  ասում  են`  այստեղ  լավ  է:  Բայց  այստեղ  էլ  տան  վարձերն  են  թանկ:   

-Ինչպե՞ս  եք  տեսնում  Ձեր  ապագան:

-Ապագան  անորոշ  եմ  տեսնում:  Միանգամից  փոխվեց  իմ  ճակատագիրը  և  աշխատանքի  պահով,  և  տան  հարցով  ...  Ապրում  եմ  միայն  տվյալ  օրով  և  վաղվա  մասին  չեմ  կարողանում  մտածել: 

-Ի՞նչ  կար  Արցախումոր  չեք  տեսնում  Հայաստանում:

-Արցախում  հանգստություն  կար:  Քաղաքը  կոմպակտ  էր,  ու  ամեն  ինչ  մոտ  էր`  հիվանդանոց,    դպրոց,  մանկապարտեզ,  խմբակ:  Ամեն  ինչ  մի  քանի  ժամում  կարողանում  էինք  անել  ու  նաև  հասցնում  էինք    հանգստանալ,  մեր  ռեժիմով  ապրել:  Այստեղ  չկա  այդ  ռեժիմը:  Երևանում  անընդհատ  վազքի  մեջ  եմ...

ՆՈՒՆԵ  ԶԱՔԱՐՅԱՆ

 






ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՄՆՈՒՄ, ՈՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻԴատական ակտը կապ չունի արտահանձնման հետ. Նոր մանրամասներ հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկելՏեղի ունեցավ «Զահրատ-100» հատընտիրի շնորհանդեսը ԱՄՆ-ումՌուսները խոցել են ամերիկյան F-16 կործանիչը, որն աջակցում էր ուկրաինական հարձակմանը Բելգորոդի ուղղթյամբՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը. Հայտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը էլ ավելի ագրեսիվ է դարձնելու Ադրբեջանին.Տաթեւիկ ՀայրապետյանՓաշինյանին թուղթ պետք է, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի՝ «ինքը խաղաղության բերեց»․ թյուրքագետԹեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշովԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆՀուսիթական որոշ աղբյուրներ ակնարկում են, թե խորտակել են ամերիկյան Harry S. Truman ավիակիրըՌուսները Բելգորոդում զանգվածաբար ոչնչացնում են հարձակվել փորձող ուկրաինացիներին եւ զինտեխնիկան (Տեսանյութ)2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ ՍխիպԹուրքիայում կտրուկ սրվում են հակաէրդողանական հավաքները (Տեսանյութ)ՌՊԼ-ի Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները. TransfermarktԲարդ խաղ է լինելու Հայաստանի հավաքականի դեմ. Վրաստանի ընտրանու մարզիչԵրբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները. Հենրիխ ԴանիելյանՔենեդու թոռը քննադատում է լրատվամիջոցներին՝ պապի սպանության լուսաբանման պատճառովԻմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. ՓաշինյանՆիկոլի հերթական ինքնագոլի զավեշտն ու թշվառությունըՉկա ավելի մեծ ջերմություն դերասանի համար, քան հանդիսատեսի սերը. Արա Դեղտրիկյանը հավերժ կմնա մեր սրտերումԵրգչուհի Անահիտ Հակոբյանը նորություն ունիԹուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ ՔարիմինԱդրբեջանցի զինվորները հայտնվել են ձնահյուսի մեջԹեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. ԲայրամովՌԴ զինված ուժերը Կուրսկն ազատում են ուկրաինական զինուժից․ ՊուտինՓաշինյան Նիկոլն էլ է արդեն ընդունո՞ւմ, որ ինքն ուզուրպատոր է. ՄինասյանՎտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմիցԱնցել են ոչ բացահայտ հավելյալ ռեսուրսներ գործի դնելու «սուրբ» գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԼավ, ամոթ չէ՞. ԶԱՐՄԱՆՔՊատրաստ է ստորագրել «խաղաղության պարտավորագիրը», բայց պատրաստ չէ հրապարակել այն. Արտակ ԶաքարյանԿանադային «վիճակված է» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը․ ԹրամփԵվրոպան դեմ է Ուկրաինայի հարցի խաղաղ լուծմանը՝ չնայած Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերին․ ՌԴ ԱԳՆԿրեմլը 30-օրյա հրադադարի պահպանման հարցում փոխադարձության բացակայություն է տեսնումՊուտինն ու Թրամփը ծրագիր ունեն, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել. փորձագետ«Կրթվելը նորաձև է», իսկ ազգային ինքնությանը հավատարիմ մնալը հնաոճ է. Արմեն ՀարությունյանԿրեմլն արձանագրել է՝ Պուտինն ու Թրամփը վստահում են միմյանցՀայտնի է Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության տեղն ու ժամըՉեմ ուզում, որ Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն. ԹրամփՈւկրաինայում խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա երեք փուլով․ Ազարով«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․amՈւկրաինայում հրադադարի մանրամասները կսկսեն մշակել մարտի 23-ին՝ Ջիդդայում. ԱՄՆ հատուկ բանագնացՀայաստանի պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրլն դրամ (տեսանյութ)Ո՞վ սպանեց Քենեդիին. հարցի պատասխանը վերջապես կտրվի՞Նույն ուժերը, որոնք ժամանակին աջակցում էին Նիկոկին, կրկին թիրախավորում են Սերժ ՍարգսյանինԱշխարհում սկսում են տեսնել ԵԱՏՄ-ի հաջողությունները․ ՕվերչուկՇեղշե լյա ֆամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀայտնի է հայտնի աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի լուսահոգի որդու հոգեհանգստի օրն ու վայրըՈւկրաինական բանակը կրկին փորձում է ճեղքել Բելգորոդի սահմանըԴավիթ Հարությունյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ դատախազության
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top