Հորդորում եմ՝ քաղաքական բազմակի օգտագործման երեւույթներին բերանը բացելուց առաջ խորը մտածել. Աղաջանյան
Ներքաղաքական«Ֆեյբուքյան ողջ լրահոսը ողողված է անուն հիշեցնող ինչ-որ բառակապակցությամբ` ոմն Սուրեն Սուրենյանց, որը հանդգնել է խոսել պատերազմ հաղթած ու պետություն ստեղծած նախագահների մասին։ Ըստ հավաստի տեղեկությունների, տարիներ առաջ այս շարքային ավազակը գումար է վերցրել մեկից, որպեսզի ազատի վերջինիս որդուն ժամկետային զինծառայությունից, սակայն, իհարկե, այդ մութ գործարքը չէր իրականացվել, ինչի հետեւանքով էլ Սուրենյանց կոչվողը դատապարվել էր։ Հորդորում եմ՝ այս քաղաքական բազմակի օգտագործման երեւույթին բերանը բացելուց առաջ խորը մտածի ու նոր փորձի նիկոլանման ամեն մի զիբիլ կապել հերոս նախագահների հետ։ Նման մի պացիենտ արդեն ունենք, որը քիչ-քիչ արդեն բուժվում է», - գրել է «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ: