Iravunk.com | Ելակ ուտելը բերվեց առաջին պլան, հայրենիքը մղվեց երկրորդ...
Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան Չեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրը Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան Հողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը

Ելակ ուտելը բերվեց առաջին պլան, հայրենիքը մղվեց երկրորդ...

Ներքաղաքական

Պարզվեց` երեսնամյա մեր պետականությունը շատ փխրուն է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում մեղավորները միայն մենք ենք՝ Հայաստանի հասարակությունն ու պետական գործիչները։ Եւ մեր թերություններից մեկն էլ դա է՝ դրսում մեղավորներ փնտրելը, դրա համար էլ այս օրհասական վիճակում ենք։ Բացի այդ, հայ հասարակությունն ու պետական գործիչները չեն գիտակցում, որ մենք ու միայն մենք ենք մեղավոր այս հարցում և ոչ թե ռուսը, ամերիկացին։ Դե թուրքն էլ մեղավոր ու մեղավոր է։

«Միշտ էլ մեղավոր ենք միայն մենք։ Այն, որ թուրքը հարձակվում է՝ թուրքը չի մեղավորը՝ մենք ենք մեղավոր»,-ասաց Սրբազանը։ Խոսելով հասարակության շրջանում բևեռացումից, մեր զրուցակիցն ասաց, որ եկեղեցին, որպես այդպիսին, միշտ է եղել հայ ժողովրդի միավորման գրավականը։ Այն միշտ եղել է և հիմա էլ պատրաստ է ավելին անել, բայց այդ ցանկությունը պետք է լինի նաև հայ հասարակության շրջանում։
«Ցավոք, այսօր հայ հասարակությունը այն տրամադրությունն է ցույց տալիս մեծամասամբ, որ հայ եկեղեցին իր տեղում մնա արդեն բավական է, այսինքն` չխառնվի այս գործին։ Հիմա հայ եկեղեցին խառնվում է այնքանով` որքանով․․․ես լուռ չեմ մնում, և կան ուրիշ սրբազաններ էլ, որ լուռ չեն մնում, Մայր Աթոռն իր տեսակետը արտահայտում է»,-ասաց Աջապահյանը։

Նա հավելեց, որ եկեղեցին պատասխանատվություն պատրաստ է վերցնել, սակայն այդ պատասխանատվությունը չի խլի և սխալ է համարում եկեղեցու առաջնորդող դերի մասին խոսել ու վկայակոչել այն ժամանակները, երբ հայկական պետականություն չի եղել։ Այն ժամանակ եկեղեցին ոչ մեկին չի հարցրել՝ առաջնորդել, թե ոչ, սակայն այսօր կա իշխանություն... «Քանի դեռ մեր սրբազան, հայրենի բանակը ենթարկվում է այս իշխանություններին, մենք չենք կարող այս իշխանություններին ընդունել որպես օտար։ Այսպիսի պայմաններում ռազմական հեղաշրջումը նվազագույն տրամաբանական քայլն է, որը կարող է լինել» ,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Նա հավելեց, որ լավագույն դեպքում լինելու է Հայաստանի Հանրապետություն անունով ռեզերվացիա, որտեղ թույլատրվելու  է հայերին ապրել, ունենալ մշակութային ինքնավարություն, բայց չունենալ բանակ։ «Դա միայն Իլհամ Ալիևի պահանջները չեն՝ դա թուրքական աշխարհի պահանջն է, որ մենք լինենք ընդամենը մշակութային, լեզվային միավոր և լինենք թուրքերի հսկողության տակ»,-ասաց մեր հյուրը։
Եւ ՀՀ կոչվող ռեզերվացիայում` ընդամենը հարյուր տարվա ընթացքում, հայերն իրենց հայրենիքում կվերածվեն փոքրամասնության։

Անդրադառնալով կաթողիկոսի, եկեղեցու կողմից միջազգային հոգևոր կազմակերպություններին, տարբեր երկրների հոգևոր առաջնորդներին դիմելու խնդրին, որ արդբեջանական ռազմական ագրեսիան կասեցնեն, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ այդ աշխատանքը տարվում է, սակայն պետք է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում եկեղեցին այն հզորությունը չունի, ինչ նախկինում։ Եվ այդ իմաստով բոլոր եկեղեցիները ճգնաժամային վիճակում են և գրեթե բոլոր երկրներում դեմոկրատիայի փոխարեն օխլոկրատիա է, ինչպիսի օխլոկրատիա ձևավորվել է Հայաստանում։ Նա շեշտեց, որ օխլոկրատիայի պարագայում եկեղեցու դերակատարումը, ազդեցությունը իրողությունների ու դրանց ընթացքի վրա կտրուկ նվազում է։

Ինչ վերաբերում է բանակում հոգևոր սպասավորների աշխատանքին, Աջապահյանն ասաց, որ բանակը մասսայական օրգանիզմ է, որի բոլոր օղակները պետք է միասին գործեն, որպեսզի բանակի համակարգը հաջողություն գրանցի։
«Այս իշխանության հիմնական թերացումն այն էր, որ ինքը բանակը կազմալուծեց ներսից և կազմալուծեց աննկատ։ Զինվորը բերվեց առաջին պլան,  զինվորի իրավունքները բերվեցին առաջին պլան, ելակ ուտելն ու չուտելը բերվեց առաջին պլան՝ Հայրենիքը մղվեց երկրորդ պլան»,-ասաց վերջինս։

Միքայել Սրբազանը նշեց, որ զինվորին սովորեցրին փրկել իր կյանքը, այնինչ զինվորը բանակ է գնում՝ Հայրենիքի կյանքը փրկելու, որպեսզի իր թիկունքում եղած հայրը, մայրը, քույրն ու եղբայրը կամ երեխաներն ապրեն իրենց փրկած Հայրենիքում։
Անդրադառնալով հասարակության շրջանում քննարկումներին, որ կարո՞ղ է արդյոք Լևոն Տեր Պետրոսյանի և կաթողիկոսի հանդիպումը հանգեցնի նախկին նախագահների հետ կոլեգիալ մարմնի ստեղծմանը, Աջապահյանն ասաց, որ ինքը ենթադրում է, որ այդ աշխատանքների արդյունքում իշխանություններին այդ ստեղծվելիք մարմինը գործողությունների պլան կառաջարկի, սակայն իր անձնական նախապատվությունն այն կլիներ, որ այդ նոր ձևավորվող մարմինը առաջնորդեր ժողովրդի հոծ զանգվածին։ Նա շեշտեց, որ նախկին նախագահները երբեմն հանիրավի շատ են մեզ մոտ վարկաբեկված և դա խնդիր է լինելու, որպեսզի նրանք առաջնորդեն այս իրավիճակից դժգոհ զանգվածին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3724d98fa300657199162a3678f5a8f4

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода