Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի բուժել հարբուխը մեղրով
ՀասարակությունՄեղրը շատ համեղ ու օգտակար մթերք է, սակայն այն չի օգնի ավելի արագ բուժել գրիպը կամ հարբուխը, իսկ դրա գործածությունը հիվանդության ժամանակ չի կարող փոխարինել դեղորայքի ընդունմանը։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։
Մասնագետի խոսքով՝ ընդունված է կարծել, որ մեղրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր, հանքանյութեր ու վիտամիններ, որոնք օգնում են ավելի արագ հաղթահարել հիվանդությունը, սակայն իրականում դա այդպես չէ։ Սննդաբանի կարծիքով՝ մեղրը ոչ մի դեպքում չի կարող դեղորայքին փոխրինող միջոց լինել։
«Ասել, որ մեղրը կարող է իսկապես բուժել, այդքան էլ ճիշտ չէ։ Մեղրը թանկարժեք շաքար է։ Ես այն նույնիսկ անվանում եմ ադամանդե շաքար, քանի որ կալորիականությամբ այն գրեթե նույնն է, ինչ և շաքարը, կամ մի փոքր ավելի ցածր կալորիականությամբ։ Այն մի փոքր ավելի շատ ֆրուկտոզա է պարունակում, քան շաքարը», - նշել է բժիշկը։
Սննդաբանը խորհուրդ է տվել ճիշտ օգտագործել մեղրը և չհամարել այն առողջ սննդակարգի տարր։ Շաքարից հրաժարվելու դեպքում այն լիովին մեղրով փոխարինել ևս խորհուրդ չի տրվում։