«Հայաստանի ղեկավարությունն այլ ելք չունի, քան ներողություն խնդրելը...».ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀասարակությունNewspress տեղեկատվական կայքի հիմնադիր ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ գրել է.
«Մոսկվայից ինձ հասած, դասականի ասած, օդում կախված լուրերի համաձայն` Ռուսաստանը որոշում է կայացրել` եթե Հայաստանի ղեկավարությունը չբացահայտի իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելու պատճառները ու դրանք չլինեն հիմնավոր, ապա արգելելու է բոլոր ՔՊ-ակաների ու Հայաստանի իշխանականների մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Դա կախված է գալիք հանդիպումից, եթե իհարկե այն կայանա։
Ռուսաստանը պետք է իմանա բոլոր հարգելի պատճառները, որոնցով Հայաստանի ղեկավարությունը փորձում է խոչընդոտել երկու ազգերի բարեկամական հարաբերությունները և պարզի՝ ում կողմից է դա արվում:
Հայաստանի ղեկավարությունը շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի շտկի այս ամենն ու ներողություն խնդրի այդ սխալ վարմունքի համար:
Իմ տեղեկություններով, հակառակ պարագայում Ռուսաստանը նախատեսում է հետ կանչել Ռուսաստանի դեսպանին և դեսպանատան ներկայացուցիչներին, փոխարինել նրանց կամ ընդհանրապես կապերը խզել Հայաստանի հետ:
Դա, ինչպես հասկանում եք, նշանակում է, որ Հայաստանը կկտրվի թե´ ցամաքային թե´ օդային ճանապարհներից, գազից, հոսանքից ու սնունդից: Բոլորդ լավ գիտեք, որ Հայաստանի օդային սահմաններն այսօր հսկում է Ռուսաստանը և կարող է փակել բոլոր օդային ճանապարհները, թե´ իշխանության սիրելի թուրքիայի, թե´ մնացած աշխարհի հետ:
Այնպես որ, Հայաստանի ղեկավարությունն այլ ելք չունի, քան ներողություն խնդրելը իր արկածախնդիր սխալների համար, եթե իհարկե նրանց նպատակը Հայաստանի վերջնական կործանումը չէ: Հարգանքներով Արիանա»։