Պարոն Ավինյանն ինձ ասում է՝ էս որոշումը սենց պիտի կայացվի, ասում եմ՝ լավ, եղավ ու ստորագրո՞ւմ եմ. Սարգսյան
Ներքաղաքական
Երեւանի քաղաքապետ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ, ըստ էության, երեկ Ազգային ժողովում ասաց, որ մեծ հույսեր պետք չէ կապել ո՛չ իր, ո՛չ էլ իր «իրավահաջորդի» դերը ստանձնած փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից, որովհետեւ մետրոյի նոր կայարանի կառուցումը 2023-ին չի լինի: Ինչ վերաբերում է նրան, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ է աշխատում Տիգրան Ավինյանի մոտ, եւ վերջինս քաղաքապետարանի ղեկն իր ձեռք է վերցրել, Երեւանի դեռեւս քաղաքապետը սրտնեղեց:
— Այս խոսակցությունը մեկ տարի է՝ հնչեցնում եք, նույն տրամաբանության շրջանակում անընդհատ տալիս եք: Ձեր տրամաբանությամբ` ի՞նչ է` պարոն Ավինյանն ինձ զանգում, ասում է՝ էս որոշումը սենց պիտի կայացվի, ասում եմ` լավ, եղավ, ու ստորագրո՞ւմ եմ: Վստահեցնում եմ՝ բոլոր որոշումները ես եմ կայացնում: Իհարկե, տարբեր հարցերի շրջանակում բոլոր տեղակալների, վարչության պետերի հետ քննարկում ենք, շատ դեպքերում` ես եմ ճիշտ լինում, սխալ լինում կամ համատեղ որոշում ենք ինչ-որ որոշում կայացնենք, վերջնական արդյունքը պետք է գնահատվի աշխատանքով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ