Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացում Սփյուռքի նպատակը պետք է լինի Հայաստան վերադառնալը. Յակոբ Այնթապլեան Աստծո պատիժը չի ուշանա, բայց ազգն էլ ձեզ չի մոռանա... Տեր Զարեհ Վթար Ծարավ աղբյուր փողոցի վրա Համերգ-դասախոսություն՝ նվիրված հայ երաժշտական մշակույթին եւ Կոմիտաս վարդապետին Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար. Գառնիկ Դանիելյան Քանի հեկտար է Նիկոլը հանձնում Տավուշից Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք. Բագրատ Սրբազան ՇՏԱՊ. Ձերբակալվածներ կան․ Աբրահամյանը՝ «Արմավիր» ԲԿ-ի խուզարկության լուրերի մասին

Հայի ոգին դեռ վերջնական չի վերացել, Տավուշից կարող է սկսվել ամենամեծ պայքարը. Գրիգոր Հարությունյան

Տեսանյութեր

Ամբողջ գիշեր տավուշցիները շարունակել են փակ պահել ճանապարհները, նրանց հետ միասին նաեւ Երեւանից ժամանած տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, որոնց թվում է նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: «Իրավունք»-ի հետ զրույցում նա մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի մասին:

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս անցավ նախորդ գիշերը, ի՞նչ իրավիճակ էր այն հատվածում, որտեղ եղել եք:

— Մենք եղել ենք Կիրանցում, որտեղ տեղի բնակիչներն ինքնաբուխ փակել էին ճանապարհը դեպի Ոսկեպար: Ասեմ, որ շատ մեծ բավականություն ստացա, որ հայի ոգին դեռ վերջնական չի վերացել: Ժողովուրդը միահամուռ, կազմակերպված, թասիբով, շատ ուժեղ իրենց պայքարի ուժը ցույց տվեց եւ ստիպեց թե՛ տեղական իշխանություններին, թե՛ կառավարությանը, որպեսզի իրենց կամքը դառնա իրականություն, եւ ճանապարհը մնա փակ: Մենք մեր խմբով՝ պարոն Վարդան Ղուկասյանի կոչով, նույնպես գտնվում ենք այստեղ, աջակցում ենք մեր կիրանցիներին եւ ամբողջ գիշեր հերթապահել ենք նրանց հետ հավասար: Այնպես որ, իրավիճակը շատ լավ է, ժողովրդի մոտ շատ բարձր ոգի կա, եւ կարծում եմ՝ եթե այսպես շարունակվի, բոլորով միասին կհասնենք մեկ ընդհանուր նպատակի իրագործման:

— Տեղեկություններ տարածվեցին, թե ոստիկանությունը փորձում է կարմիրբերետավորների միջոցով բացել ճանապարհը: Ի՞նչ եղավ իրականում, «զադնի՞» դրեցին:

— Անկեղծ ասած, երկու-երեք դրվագով եղել են նման հայտարարություններ: Ինչ-ինչ անձինք եկել, տեղեկացրել, գնացել են: Անձամբ ես նրանց չէի ճանաչում: Համենայնդեպս, փորձել ենք զգոնություն ցուցաբերել եւ բնակիչներին եւս հորդորել, որպեսզի ավելորդ վախի մթնոլորտ չստեղծվի: Թեպետ նրանց ոգին ու կամքն այնքան ուժեղ է, որ անգամ պատրաստ էին այդ ամենին դիմակայելու: Սակայն, այդ տեղեկությունը, փաստորեն, կեղծ էր կամ, երեւի, ձեր ասած՝ «զադնի» դրեցին՝ տեսնելով նման մեծաքանակ բնակիչների, ովքեր, իսկապես, ունեն ինքնասիրություն եւ արժանապատվություն ու չեն պատրաստվում իրենց գյուղից ոչ մի թիզ հող հանձնել թշնամուն:

— Խիստ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են հավաքված այդտեղ, այս առումով ի՞նչ կասեք:

— Կլինի անբարոյականություն չնշել, որ, իսկապես, տարբեր քաղաքական ուժերից կային ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորներ Մհեր Հակոբյանը, Գառնիկ Դանիելյանը եւ եւս մեկը, «Ապրելու երկիր» կուսակցությունից Մեսրոպ Առաքելյանը եւ Վանաձորի ավագանու անդամ Արտավազդ Ալավերդյանը՝ իրենց թիմակիցներով, ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Այստեղ են նաեւ կամավորական ջոկատներ, Արմավիրի «Տիգրան Մեծ» վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանն՝ իր տղաների հետ, պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանը, բժիշկ Մարինա Խաչատրյանը: Եվ, իհարկե՝ տեղի բնակչությունն ու մենք, ովքեր պարոն Ղուկասյանի կոչով եկել ենք այստեղ:

— Փաստորեն, քաղաքական ուժերը որ ուզուն են, կարողանո՞ւմ են համախմբվել մեկ նպատակի շուրջ:

— Մենք միանշանակ կարողանում ենք համախմբվել, չեմ հասկանում, թե ինչո՞ւ դա տեղի չի ունենում մայրաքաղաք Երեւանում: Երեւի թե, հասարակ, աղքատ ժողովուրդն ավելի շատ է սիրում այս երկիրը, հողն ու ջուրը, քան՝ էլիտան: Արդեն որերորդ դեպքն է մենք բախվում ենք այդ դառն իրականության հետ: Տարբեր դրվագներում միշտ ցածր խավը ավելի պատրաստակամ է իր հայրենիքի համար կռվել, քան էլիտաները: Չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց գնահատականս բացասական է, որովհետեւ հենց իրենք պետք է եւ պարտավոր են առաջինը լինել ժողովրդի կողքին: Վերջիվերջո, իրենք այս ժողովրդի էլիտան են:

— Ի՞նչ ցանկություններ, կոչեր, հորդորներ կան այդտեղից՝ ուղղված Երեւանին:

— Այս պահին կարիք կա հենց այստեղ գալու, որովհետեւ այս ուղղությամբ մեր սահմանի հողերն է հանձնվում: Կարծում եմ՝ Տավուշից կարող է սկսվել ամենամեծ ու գլոբալ պայքարը, որը կստանա իր տրամաբանական եւ դրական լուծումը: Կոչ ենք անում երեւանաբնակ մեր ընկերներին, որ իրենք նույնպես այդտեղ ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի այլեւս ոչ մի մարզ, ոչ մի տարածք չարժանանա մեր սիրելի Արցախի ու արցախցու ճակատագրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը. Իվետա Տոնոյանը փակագծեր է բացումՍփյուռքի նպատակը պետք է լինի Հայաստան վերադառնալը. Յակոբ ԱյնթապլեանԱստծո պատիժը չի ուշանա, բայց ազգն էլ ձեզ չի մոռանա... Տեր ԶարեհՎթար Ծարավ աղբյուր փողոցի վրա Համերգ-դասախոսություն՝ նվիրված հայ երաժշտական մշակույթին եւ Կոմիտաս վարդապետինՄարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար. Գառնիկ ԴանիելյանՌանոսը կտեղափոխվի գերմանական մեկ այլ ակումբ.ԱղբյուրԳուրգեն Մադոյանը պարտվեց և զրկվեց օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից Քանի հեկտար է Նիկոլը հանձնում ՏավուշիցԿոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածելՎահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք. Բագրատ ՍրբազանՇՏԱՊ. Ձերբակալվածներ կան․ Աբրահամյանը՝ «Արմավիր» ԲԿ-ի խուզարկության լուրերի մասինՀեյդարի որդի Իլհամ, Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ որոնք ինքնություն ունեն, հայրենիք ունեն, և այդ մարդիկ էլ ձեզ ասելու են այն, ինչ որ հասնում է ասելուՎրաստանում քաղաքացիական պատերազմը միանգամայն ռեալ էՆիկոլը նորից Հայաստանը դարձրեց ՌԴ-ԱՄՆ կատաղի բախման թատերաբեմՔննարկման ենթակա չէ. ՔՊ-ից արձագանքում են «Խոջալուի ցեղասպանություն ճանաչելու» Ալիևի պահանջինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇՏԱՊ. Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել ՖրանսիաԻնչու սպասվող հեղեղի մասին մարդկանց կանխավ չեն զգուշացրելԲԱՄԲԱՍԱՆՔԳործի դրվեց Հայաստանը վերջնականապես «Բաբելոնյան աշտարակ» դարձնելու օպերացիանՏավուշում և Լոռիում Ucom շարժական կապը վերականգնվել էԻնչո՞ւ եք մտնում այս բեռի տակ, կարողանալո՞ւ եք տանել. ԶարմանքՍիդնեյի արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալի անոթային վիրաբույժը վիրահատություններ կիրականացնի «Աստղիկ» բկ-ումԱրկադի Դումիկյանը խոսել է Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սև ու սպիտակ» երեկույթին ներկա գտնվելու մասինՎրաստանի խորհրդարանում ջուր են լցրել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա (տեսանյութ)15 միլիարդ դրամ է հատկացվել Ոստիկանությանը՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար. Մանուկյան (տեսանյութ)Շնորհակալություն ՆԳՆ-ին՝ սրբազան ծառայության համար, կարող եք խաչակնքվել. Անդրանիկ Քոչարյանը՝ Արփինե ՍարգսյանինԴո՞ւք եք համակարգում ոստիկանների վայրագությունները. լրագրողը՝ ՆԳ փոխնախարարին (տեսանյութ)Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր եւ հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ սրբազանՍուրեն Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՓաշինյանի ակնարկը սպառնալիք է պարունակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների գործունեության նկատմամբ. ԵսայանՇնորհակալություն ՆԳՆ-ին՝ սրբազան ծառայության համար, կարող եք խաչակնքվել. Անդրանիկ ՔոչարյանՄահացել է հայտնի եզդի հոգեւորական Շեխ Միրզա Սինո Խաթարին Կենդանակերպի 3 նշաններ, որոնց հունիսը երջանկությամբ կպարուրիԱյս անամոթ, ստոր իշխանավորներին մնում է հարցնել` դուք Աստծուց չե՞ք վախենում. ՀՀ վաստակավոր արտիստԿոչ ենք անում սթափվել եւ հրաժարվել նման խայտառակ գործելաոճից հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին. Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունԻնչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ)Որեւէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար. փաստաբանն արձագանքում է ՓաշինյանինՎահե Ղազարյանը վախեցել է գա՞», «մատդ ծալի», «մատդ...ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները. ԱԺ-ում իրավիճակը լարվեցԱկանատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի. Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասի հայտարարությունը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան սրբազանը դատապարտել է ՀՀ ոստիկանության ամոթալի վարմունքը՝ Ամենայն Հայոց հայրապետի հանդեպԱկանատեսն ենք իշխանությունների անհարիր հրահանգի, որով ոստիկաններին դարձնում են անձնական խամաճիկ. Մկրտիչ սրբազան Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի եւ հոգեւոր դասի նկատմամբ. Կոտայքի թեմՄթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԳուցե սա իմ վերջին ելույթն է. Լեո Նիկոլյանն արդեն 37-րդ օրն է հացադուլի մեջ«Ամո՛թ, ամո՛թ»․ժողովուրդը խլացնում է ոստիկաններին (video) Մեղք է, չէ՞. Բագրատ Սրբազանի արձագանքը` Փաշինյանին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե ժողովրդի հետ առերեսվելուց չի վախենումԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода