Iravunk.com | «Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում «ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել» Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Կեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան

«Չպետք է ամեն ինչի մեջ պատերազմ փնտրել».ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմի մասնակից ՄԽԻԹԱՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, որն արդեն մեկ տարի է աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում:

Մինչ այդ ո՞ր թատրոնում եք աշխատել:

— Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Կարճ ժամանակ աշխատել եմ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում: Խաղացել եմ մի քանի տարբեր ներկայացումներում` «Մետրո» թատրոնում, որից հետո զորակոչվել եմ բանակ: Վերադարձել եմ 2020 թվականի օգոստոսի սկզբին, իսկ սեպտեմբերի 27-ին արդեն կամավոր մեկնել եմ Արցախ: Պատերազմից հետո` (մինչ Մոսկվա գալս) 2021 թվականին չեմ աշխատել:

Եկեք մտովի վերադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակահատված: Ինչի՞ միջով անցաք Դուք այդ օրերին:

— Ապրումներովս երբեք չեմ կիսվում նույնիսկ իմ ընկերների հետ: Միայն կարող եմ ասել, որ գնացել եմ սեպտեմբերի 27-ին, երբ թատրոնում առավոտյան փորձ էինք անում: Վերադարձել եմ նոյեմբերի 10-ին:

Մինչ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Մեծ հաշվով շատ բաներ ինձ համար նոր չեղան, որովհետեւ ծառայել եմ Ջրականում/Մեխակավան/, որը վտանգի առումով համարվում է առաջնային զորամաս: Ծառայության ընթացքում հասցրել եմ իրացնել այն գործողությունները, որոնք պետք է արվեն պատերազմի ժամանակ: Այլ բան էին զգում այն մարդիկ, որոնք 15-20 տարի առաջ էին զենք վերցրել:

Խոսենք կորուստներից… Զոհերի մեջ կայի՞ն մտերիմ ընկերներ:

— Իհարկե, մինչ Մոսկվա գալս հաճախ էի լինում Եռաբլուրում, խոսում, կիսվում ընկերներիս հետ մտքերով: Ցավոք, ինձ հետ միասին ծառայած տղաներ կային, որոնք զոհվեցին: Եվ կային նաեւ տղաներ, որոնց ծանոթ էի քաղաքացիական կյանքում: Իմ մոտ ընկերը` Արթուր Միրզոյանը, զոհվեց հոկտեմբերի վերջին Մատաղիսում, որի հետ մեկ տարի ծառայել ենք Արցախի պատվոպահակային վաշտում: Հետո այնտեղից, երբ մեզ տեղափոխեցին, Արթուրը գնաց Մատաղիս, իսկ ես` Ջրական: Երեք ամիս հետո նա պետք է զորացրվեր, եւ պետք է հանդիպեինք...

Եթե Ձեզ առաջարկեն խաղալ 44-օրյա պատերազմի թեմայով ներկայացման մեջ, կհամաձայնե՞ք նորից վերապրել անցյալի դաժան օրերը:

— Գիտեք, այլ բան է այնտեղ գտնվելը ու այլ բան է արդեն մտածելն անցածի մասին, որովհետեւ երբ առաջնագծում ես, գիտակցում ես պատասխանատվությունը: Եթե 44-օրյա պատերազմի մասին ներկայացման մեջ խաղալու առաջարկ լինի, դա ինձ համար աշխատանքի մի մաս կլինի: Ես մաքսիմալ սառն եմ վերաբերվում այդ հարցին, որովհետեւ եթե մենք ամեն ինչի մեջ պատերազմ փնտրենք եւ հիշենք մեր ձախողված օրերն ու դրա մեջ անընդհատ ապրենք, չենք գտնի լուծումներ: Պետք է դա ընդունենք, որպես կյանքի փորձ եւ հասկանանք, որ երկու ոտքի վրա կանգնած ենք ու գնանք առաջ` ինչպես դա կանի ցանկացած մարդ, ով իր ներքին կռիվն ունի:

Արցախի կորստի հետ հնարավո՞ր է հաշտվել:

— Մեծ ցավ է, որ կորցրել ենք Արցախի որոշ շրջաններ, բայց Արցախն ինձ համար կորսված չէ...

Հիմա Մոսկվայում եք, որտեղ կողք կողքի ապրում են հայեր, ադրբեջանցիներ: Ադրբեջանցիների հետ հանդիպելիս կոնֆլիկտներ լինո՞ւմ են:

— Մոսկվան ինձ համար մի քաղաք է, որտեղ բոլորն իրենց գործով են զբաղված, եւ ոչ ոք ժամանակ չունի կանգնել ու նայել, թե դիմացինն ինչ ազգության է...

Վերադառնանք թատրոնի թեմային` ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Մոսկվայի հայկական թատրոնի բեմ:

— Թատրոնում հայտնվել եմ պատահաբար: Հրավերով ներկա եմ գտնվել մեր կոլեգաներից մեկի ծննդյան արարողությանը եւ հենց այնտեղ էլ ծանոթացել եմ թատրոնի ապագա կոլեգաներիս հետ: Ստացա հրավեր պարոն Ստեփանյանից խաղալու «Սիրային քառանկյունի կամ կուբիկ-ռուբիկը» ներկայացման մեջ: Սկզբնական շրջանում, երբ ես նոր պետք է սկսեի փորձերով զբաղվել, թատրոնում դեպք պատահեց: Թատրոնը կորցրեց իր առաջատար դերասանին` Արթուր Դիլանյանին: Եվ ստացվեց այնպես, որ ես անուղղակիորեն սկսեցի փորձել դերեր, որտեղ խաղացել է նա: Եվ այս մեկ տարվա մեջ հասցրի ընդգրկվել երեք ներկայացման մեջ: Մեկը` «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ կամ սիրային քառանկյունի» ներկայացման մեջ Ռուբիկի կերպարն է, որը կխաղանք նոյեմբերի 12-ին: Խաղում եմ նաեւ «Վայ,վայ, կամ ուխտագնացություն դեպի Սուրբ Գեւորգ եկեղեցի» կոչվող ներկայացման մեջ, որը ներկայացնում է Թիֆլիսի հայ ընտանիքի պատմությունը: Եվ խաղում եմ ռուսերեն լեզվով թատերականացված՝ «Բարեւ ձեզ, ես ձեր մորաքույրն» եմ ներկայացման մեջ, որի սցենարը վերցված է ֆիլմից, եւ որտեղ կերտել եմ Ջեքի՝ Հնդկաստանից վերադարձած հոր կերպարը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար-դերասան շփումն ինչպիսի՞ն է:

— Մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարը` պարոն Ստեփանյանը, ամեն հարցի մոտենում է շատ բարի վերաբերմունքով: Քանի որ մեզ մոտ տարբեր ազգերի դերասաններ են աշխատում, իր խոսքը մեր թատրոնի դերասանները սիրով ընդունում են ու փորձում էլ ավելի կատարյալ ձեւով ներկայանալ բեմում: Ինքներդ պատկերացրեք, եթե ներկա են տարբեր ազգերի ու մենթալիտետների մարդիկ, որքան հետաքրքիր կլինեն մեր փորձերը: Շատ հաճելի է աշխատելը պարոն Ստեփանյանի հետ:

Չե՞ք կարոտում Հայաստանը:

— Իհարկե, շատ եմ կարոտում իմ մանկության բակը, Երեւանի կենտրոնի փողոցները, որտեղ անցել են իմ ուսանողական տարիները: Ընկերներիցս մեկը, որ մի քանի տարի Մոսկվայում էր ապրում, վերջերս գնացել էր Երեւան ու երբ վերադարձավ, հարցրի նրան` ի՞նչ էիր զգում: Ասաց` գիտես մեծ քաղաքում ես ինձ փոքր եմ զգում: Մեր քաղաքում այնպե՜ս էի մեծացել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան



ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода