Հյուսիսային պողոտայում Կոլումբիայի դրո՞շ, թե՞ թյուրըմբռնում
ՄշակութայինՆոյեմբերի 11-ին տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլի» հետհաշվարկի ժամացույցի մեկնարկի արարողությունը: Եվ Հյուսիսային պողոտայում տեղադրված «Մանկական Եվրատեսիլի» պաստառը մեծ վրդովմունք է առաջացրել շատերի մոտ: Ֆեյսբուքյան օգտատերերը միջոցառման կազմակերպիչներին ու Հանրային հեռուստաընկերությանը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ստենդի վրա տեղադրված դրոշի գույներին, որն ավելի շատ հիշեցնում է կոլումբիական դրոշը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Եվրատեսիլի» փորձագետ ԱԼԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
— Արդեն մի քանի օր է հայ հասարակությունը քննարկում է «Մանկական Եվրատեսիլի» պաստառի գույները: Շատերը պնդում են, որ այն Հայաստանի դրոշն աղավաղելու միտում ունի: Ի՞նչ կասեք այս մասին:
— Կարծում եմ՝ այս հարցում որոշակի թյուրըմբռնում կա: Այդ պաստառում պատկերված չէ Հայաստանի դրոշը: Կազմակերպիչները, իհարկե, փորձել են այդ գույներն այնպես ընտրել, որ դրանք մոտ լինեն Հայաստանի դրոշի գույներին, բայց պաստառի այդ գույները չեն խորհրդանշում Հայաստանի դրոշի գույները: Կազմակերպիչները, որպես մրցույթի խորհրդանիշ, ընտրել են հոլը, հոլի շա րժիչը, իսկ ձեր նշածը թելերն են, որոնք այստեղ ոչ պատահականորեն նմանեցված են հայկական դրոշի գույներին՝ ստանալով նեոնային գունային լուծումներ, սակայն լոգոտիպի, խորհրդանիշների վրա իրավունք չունեն որեւէ երկրի դրոշ պատկերել: Կարծում եմ՝ պետք չէ այս թեման այդքան մանիպուլացնել եւ «չեղած տեղից» կիքսեր փնտրել: Կազմակերպչական թիմը պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ