«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտել է Քրեակատարողական ծառայություն. Փաշինյանից հրահանգ կա
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը մանրազնին ուսումնասիրել ծառայության ոլորտը:
Եվ, ահա, ՊՎԾ աշխատակիցները զննում են Հայաստանի բանտերի փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, զարտուղի գումարների հնարավոր մուտքերը, որպեսզի հասկանան՝ նոր ծառայության պետ Սերգեյ Ատոմյանից հետո ինչ է փոխվել բանտերում: Ի դեպ, նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն օրերս գրել էր, որ սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի առիթով սկսվել է գործընթաց:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում