Էքստրասենսի սպանության համար մեղադրվողը այսօրվանից հացադուլ է սկսում
Արխիվ 16-20Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար մեղադրվող «Յանուս» թատրոնի ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ այսօրվանից սկսում է հացադուլը չնայած առողջական վատ վիճակին:
Հիշեցնենք` էքստրասենսի սպանության համար մեղադրվողը պահանջում է Անի Մաջնունյանի սպանության գործը հետ կանչել դատարանից, նորից քննել, քանի որ ըստ նրա` գործի մի շարք կարեւոր հանգամանքներ նախաքննական մարմինը հաշվի չի առել:
Սոնա Դավթյան