Տուն ու հայրենիք կորցրած 21-ամյա հադրութցին 5 ամիս մնացել էր կալանքի տակ
ՆերքաղաքականԱջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից երեկ` հինգամսյա կալանքից հետո, ազատ արձակվեց 21-ամյա ՄԽԻԹԱՐ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ, ով Արցախի Հադրութի Տումի գյուղի արդեն նախկին բնակիչ է:
Նշենք, որ Մ. Օհանջանյանը եւ եւս 11 հոգի, մեղադրվում են 2023 թ. սեպտեմբերի 19-ին` Արցախի հանձնման վերջին արարի օրը, երեւանյան բողոքի ակցիաների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Մ. Օհանջանյանին բերման էին ենթարկել` 2023 թվականի հոկտեմբերի 27-ին` փողոցում, աշխատավայրից դուրս գալուց հետո։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ