Տիկին Ծատուրյանը այն եզակի հոգեբաններից է, ով 44-օրյա դաժան պատերազմի ընթացքում, այնպես էլ մինչ օրս հոգեբանական աջակցություն է ցուցաբերել
Թեմա"ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ" ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ միասնական ճակատով շարունակում է համալրվել ամենատարբեր հայտնի եւ ազգընտիր անհատներով: Նախաձեռնությանը առաջին իսկ ժամերից միանալու եւ նախաձեռնությանը իր մասնագիտական գործունեության սահմաններում աջակցությունը հայտնելու պատրաստակամություն է հայտնել հանրության լայն շրջանակներին հայտնի հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ:
Ի ԴԵՊ, տիկին Ծատուրյանը այն եզակի հոգեբաններից է, ով 44-օրյա դաժան պատերազմի ընթացքում, այնպես էլ մինչ օրս հոգեբանական աջակցություն է ցուցաբերել եւ ցուցաբերում պատերազմի ողջ արհավիրքը սեփական մաշկի վրա զգացած մեր զինվորներին: