Iravunk.com | «Իրավունք». Ում են փորձում գլխավոր մրցակից դարձնել Ավինյանին
Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին «Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ Անդրեասյան Ադրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. Ռուբինյան Կրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքից Դու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին ՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանում ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար Ղազարյան Աստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Իրավունք». Ում են փորձում գլխավոր մրցակից դարձնել Ավինյանին

Ներքաղաքական

Տպավորություն է, որ ընդդիմության արգանդը չորացել է, եւ նիկոլականների դեմ պայքարելու կադրերի «քաստինգն» անցկացվում է նախկին նիկոլականների միջեւ:

Մինչ տիտղոսային ընդդիմությունը լռում է, թե ովքեր են լինելու Երեւանի իրենց քաղաքապետի թեկնածուն, նրանց իսկ լուռ համաձայնությամբ` քաղաքական կուլիսներում շրջանառվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին գլխավոր մրցակից դարձնել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին: Այդ մասին արդեն իսկ ակնարկել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նա, իրենց կուսակցության հավանական քաղաքապետի թեկնածուների մասին խոսելով, նշել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի եւ Վիկտոր Մնացականյանի անունները` ընդգծելով, որ վերջինը իրենց համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է:

Բնական է, հավանականությունը քիչ է, որ Մանե Թանդիլյանը կդառնա Երեւանի քաղաքապետի թեկնածու, քանի որ նա արդեն իսկ երկու անգամ իր պաշտոնը կիսատ է թողել` առողջական խնդիրներով պայմանավորված (նախ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատը վայր դրեց, ապա ազատվեց Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից): Հետեւապես, դժվար թե, կարողանա վստահություն ներշնչել երեւանցիներին, որ այս անգամ էլ քաղաքապետի պաշտոնը կեսից չի թողնի: Մինչդեռ Վիկտոր Մնացականյանը ակտիվ գործի է անցել այս ուղղությամբ: Նա ոչ միայն գերակտիվ բարձրաձայնում է երեւանյան խնդիրների մասին` չխնայելով նախկին թիմակիցներին, այլ նաեւ հանրային դասախոսություններով է հանդես գալիս «Մարդամոտ քաղաք» խորագրի ներքո: Ըստ շրջանառվող լուրերի` Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր, «Ջազվեի» սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի զարմիկ Վիկտոր Մնացականյանն իր թեկնածության պաշտպանության հարցում հույս է դրել, ինչպես մոսկովյան եւ արցախյան կապերի վրա, այնպես էլ Հայկ Մարությանի թիմի ու կենտրոնաբնակ «ավտարիտետի» վրա: Ավելին` չի բացառվում, որ տակից նրան սատարեն նաեւ որոշ նիկոլականներ, որոնք այդպես էլ յուրային չընկալեցին Տիգրան Ավինյանին եւ նրա մեջ շարունակում են տեսնել Նիկոլ Փաշինյանին գլխավոր մրցակից` զգուշանալով ավինյանականների թիմից:

Իսկ թե ինչպիսի ղեկավար էր Վիկտոր Մնացականյանը` որպես Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, երեւանցիների հուշերում մնացել է երկու դրվագ: Դեռեւս թաղապետի պաշտոնում Վիկտոր Մնացականյանն աչքի ընկավ  Հյուսիսային պողոտայի սալահատակն անձամբ լվանալով: Իսկ ավելի ուշ փորձեց հերոսանալ Օպերայի շրջակայքի սրճարաններն ապամոնտաժելու գործում, որոնց թվում էր նաեւ Արթուր Ջանիբեկյանին պատկանող սրճարանը: Սակայն, այդպես էլ Օպերայի հարակից տարածքը լայն կանաչ գոտի չդարձավ հանգստի համար, ինչպես այն ժամանակ համոզում էին ինքն ու Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:  

Ինչեւէ, ամենաուշագրավը թերեւս Վիկտոր Մնացականյանի հրաժարականն էր թաղապետի պաշտոնից: Նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ վստահեցնում էր, թե պաշտոնը թողնելու որոշումը չունի քաղաքական դրդապատճառ եւ հանդիսանում է բացառապես անձնական որոշում:

«Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի եւ վստահության համար` եւս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին»,- ասել էր Վիկտոր Մնացականյանը, իսկ հիմա պատերազմ եւ անթիվ ու անհամար զոհեր տված փաշինյանական քաղաքական կուրսին ծպտյա՞լ է աջակցում, թե՞ «Նաջարյանը փոշմանել է», ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода