Փոխարժեք: $ , ,
Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑ Դելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կա ՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Հայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրը Նշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համար Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Մեր ազգին օդ ու ջրի պես հարկավոր է բարձր տրամադրություն. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում

Մշակութային

Թեպետ բանալին երկուսի համար էր, բայց միեւնույն բնակարանում հայտնվեցին միանգամից երեք սիրեկան, սիրեկանների կանայք, եւ, իհարկե, այս ողջ խառնաշփոթը ստեղծած հերոսուհու ընկերուհին, ով միայն էլ ավելի թեժացրեց իրավիճակը: Մի խոսքով՝ իսկական հիվանդանոց կատաղի սիրառատ դրվագներով: Այսպիսին էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմ բարձրացած երկու գործողությամբ նոր սիրային կատակերգությունը, որի առաջնախաղը լիաթոք ծիծաղներով ու բուռն ծափերով ընդունվեց հանդիսատեսի կողմից:

«Իրավունքի» հետ զրույցում բեմադրիչ ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ փակագծեր բացեց, թե ինչ երկար ու բարդ ճանապարհ է անցել ներկայացումը:

- Նախ անդրադառնանք ներկայացման հիմքում ընկած պիեսի ընտրությանը, որը, կարծես թե, առաջին անգամ է բեմադրվում թատրոնում…

- Պիեսի հեղինակներն են անգլիացի գրողներ Ջոն Չեպմենը եւ Դեյվ Ֆրիմենը: Հայաստանում կոնկրետ մեզ մոտ այս պիեսը չի բեմադրվել: Այն բեմադրվել է Մոսկվայում, ուղղակի, ուրիշ անվան տակ: Այնտեղ ներկայացումը կոչվել է «День палтуса»: Այդ ներկայացման մասին ինձ պատմեցին եւ շատ հետաքրքրեց: Սկսեցի համացանցում փնտրել պիեսը, բայց ոչ մի կերպ չգտա այդ անվանմամբ պիես: Բայց քանի որ սյուժեն ինձ պատմել էին, որոշ ժամանակ հետո՝ պարզապես, նյութը ձեռքս ընկավ, կարդացի եւ հասկացա, որ նույն ստեղծագործությունն է, ընդ որում՝ պիեսի իրական անունը հենց  «Բանալի երկուսի համար» է, ինչպես եւ անվանել ենք ներկայացումը, այլ ոչ թե «День палтуса»: Երբ կարդացի պիեսը միանգամից մտածեցի, որ սա հենց մեր թատրոնի համար է: Այն այսօր շատ արդիական է՝ իր թեթեւությամբ, կոմեդիկ իրավիճակներով: Եվ որոշում ընդունեցի, որ այս գործն անպայման պետք է բեմադրեմ: Իհարկե, այն շատ երկար ճանապարհ է անցել՝  մինչեւ այսօրվան հասնելը:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված եւ որքա՞ն ժամանակ եք աշխատել բեմադրության վրա:

- Առնվազն երեք տարի աշխատել ենք ներկայացման վրա. որովհետեւ անընդհատ սկսել եմ եւ ընդմիջել: Երբ սկսեցի, քովիդ չկար, սկսեցինք, քովիդն էլ սկսվեց: Դադար տվեցինք, հետո երբ քովիդը զիջեց իր դիրքերը, կրկին հնարավորություն ունեցանք աշխատելու: Բայց նորից քովիդի շտամը գլուխ բարձրացրեց: Մի խոսքով՝ երկար պրոցես է անցել ներկայացումը: Էլ չեմ ասում, որ սկզբնական շրջանում այլ դերաբաշխում է եղել պիեսի համար նախատեսված: Ուղղակի դերակատարները թատրոնից այս երեք տարվա ընթացքում մեկնեցին արտերկիր եւ նոր դերաբաշխում արեցինք՝ նոր դերակատարներով: Ինչպես ռուսներն են ասում` «сотрём, снова начнём» իրավիճակում ենք եղել երեք տարի անընդմեջ:

- Ո՞րն է ներկայացման գլխավոր մեսիջը՝ եթե սիրեկան եք պահում զգույշ եւ հնարամի՞տ եղեք, թե՞ թեկուզ լինի հարբեցող, բայց հավատարիմ մնացեք ձեր ամուսնուն:

- (ծիծաղում է, - հեղինակ) Ինձ թվում է՝ վերջին տարբերակն ամենաընդունելին է մեզ համար: Ամենակարեւորն այն է, որ հանդիսատեսը բարձր տրամադրություն տանի այս ներկայացումից, որովհետեւ այսօր մեր ազգին այն օդ ու ջրի պես է հարկավոր, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել, մի հատ թափ տալ իրեն: Մենք էլ մեր ուժերի ներածի չափով աշխատում ենք օգտակար լինել այդ գործում մեր ազգին:

- Իսկ ովքե՞ր էին ներգրաված ներկայացման պատրաստման աշխատանքներում:

- Ասիստենտը ներկայացման եղել է Ավետիս Շահինյանը: Այսքան բեմադրություններ եմ արել թատրոնում, բայց երբեք ասիստենտ ասվածը չեմ ունեցել, կյանքումս առաջին անգամ էր: Ես երիտասարդ տարիներին ինքս եղել եմ ասիստենտ, բայց ես չեմ ունեցել: Շատ շնորհակալ եմ նրան, որովհետեւ կողքիս զգացել եմ մի անձնավորություն, ով նվիրված օգնել է ինձ յուրաքանչյուր հարցում: Նա նաեւ արել է երաժշտական ձեւավորումը: Պարերը բեմադրել է Արտյոմ Գեւորգյանը, նկարիչ՝ Նելլի Բարսեղյան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Ռուբեն Էլբակյանը պարգեւատրվել է նոր ոսկե մեդալով⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода