EWF-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ՍպորտԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան հայտնել է, թե ովքեր են նվաճել իրավունք ներկայացնել մեր երկիրը ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ։ Արդեն հայտնի է ծանրորդների վարկանշային ցուցակը, որում տեղ գտած մարզիկները հանդես կգան խաղերում։ Ըստ EWF -ի մինչև 89 կգ քաշային կարգում ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 8-րդն է, ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ 102 կգ - ում 2-րդը, իսկ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԸ +102-ում 3-րդը ։Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան յուրաքանչյուր Ազգային կոմիտեի թույլատրել է առավելագույնը երեք քաշային կարգում ներկայացնել միայն մեկ մասնակցի։ Գարիկ Կարապետյանը տպավորիչ ճանապարհ է անցել ու նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր 102 կգ -ի ցուցակում զբաղեցնելով 2-րդ տեղը։ EWF-ն ոգևորված սպասում է նրա փայլուն ելույթին նաև Փարիզում և մաղթում է ամենայն բարիք», - գրված է եվրոպական ֆեդերացիայի Կարապետյանին նվիրված հաղորդագրության մեջ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ